Հայկ և Նաիրի Սարգսյանները փնտրում են իրենց վարկաբեկողին

Սոցիալական ցանցերում օգտատերերը մի քանի օր է ակտիվ քննարկում են «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Սարգսյանի և նրա ընտանիքի Ծաղկաձորում անցկացրած հանգիստը:

Ըստ օգտատերերից մեկի գրառման՝ պատգամավորի ընտանիքը գնացել է ռեստորան, որտեղ ազատ տեղ չի եղել՝ միայն մեկ սեղան է ազատ եղել, որն էլ պատվիրված է եղել: Հայկ Սարգսյանի մայրը սեղանից ինքնակամ որոշել է հեռացնել գրությունը՝ ասելով,  թե իրենց համար էլ պետք է տեղ չլինի հիմա: Armdaily.am-ի հետ զրույցում Հայկ Սարգսյանի եղբայրը՝ Նաիրի Սարգսյանը, ով նույնպես եղել է Ծաղկաձորում, ասաց, որ հրապարակման մեջ գրվածը չի համապատասխանում իրականությանը: «Մենք Նոր տարվան հանգստացել ենք «Գոլդեն Փալաս» հյուրանոցում, բայց այն ինչ գրված է այդ հրապարակման մեջ սուտ է: Մենք հիմա փորձում ենք իմանալ՝ այդ օգտատերը ով է»,-ասաց Նաիրի Սարգսյանը՝ չբացառելով, որ օգտատիրոջը կենթարկեն պատասխանատվության՝ վարկաբեկելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.armdaily.am/news/14058.html?lang=hy&fbclid=IwAR0S-GL-36a9ZxqcALtciWiFv78krbuPIfHA9FFW353jNJVT-kdZEiVjapc

(Visited 576 times, 1 visits today)