Գողության համար հետախուզվողից մինչև վարչության պետի տեղակալ՝ մեկ քայլ է

Այս օրերին Հայաստանում էր գտնվում ադրբեջանական «Թուրան» գործակալության խմբագիր Շահին Հաջիևը։ Armdaily.am-ի թղթակիցը Երևանի փողոցներից մեկում պատահաբար տեսել է Հաջիևին ու նրա պատվիրակությանը։ Նրա հետ զրույցը ներկայացնում ենք առանց խմբագրական միջամտության։  

-Բարև Ձեզ պարոն Հաջիև, ինչպե՞ս եք, ե՞րբ եք եկել Հայասատան ինչ նպատակով։
-Բարև Ձեզ ես հարցազրույց չեմ տալիս։ Կարող եք հետո իմ հրապարակումներին ծանոթանալ և ստանալ Ձեր հարցերի պատասխանը։ -Փաստորեն լինելով լրագրող, Դուք ուզում եք, որ ես  այս պահը թողնեմ ու սպասեմ, թե երբ կկարդամ Ձեր հրապարակումները։ Հասկանում ենք երկուսս էլ, որ դա սխալ ու լրագրողական մոտեցում չէ։
-Իհարկե, բայց իմ գործուղման դեպքում պայմանավորվածություն կա, որ ես հարցազրույց չեմ տալու ու ինձ 20-ից ավելի հայկական լրատվամիջոցներ են դիմել այդ հարցով։ Անգամ իմ վաղեմի հայ գործընկերներին  եմ մերժել։ Հասկանու՞մ եք չէ, հուսով եմ:
-Տեղեկատվություն տարածվեց, որ ղարաբաղաադրբեջանական կոնֆլիկտը լուսաբանելու ու մի շարք հարցազրույցներ անելու համար եք գործուղվել։ — Շատ համառն եք (հապաղում ու ժպտում է)։
Այս ուղևորությունն իրականացնելու համար ես համաձայնություն եմ ստացել Ադրբեջանի և Հայաստանի համապատասխան մարմիններից։ Հայաստանի ԱԳՆ-ն հավատարմագրեց ինձ և իմ հետ եկած կոլեգաներիս, ովքեր Վրաստանից ու Ռուսաստանից են։  Այստեղ մի շարք հարցազրույցներ ենք արել։ Եկել ենք փետրվարի մեկին այսօր տեսնում եք, որ արդեն մեկնում ենք։ Ինչ վերաբերում է հարցազրույցներին ու նյութերին դրանք ղարաբաղյան հարցի կարգավորման շրջանակներում են արվել։  -Կասեք ու՞մ հետ եք հանդիպել, ի՞նչ հարցազրույցներ են, տեսե՞լ եք Սամվել Բաբայանին։ -Ներողություն եմ խնդրում, հուսով եմ կհասկանաք ինձ, ավել որևէ բան չեմ կարող ասել, բոլոր Ձեր հարցերի պատասխանը կկարդաք անպայման Թուրան և Կոնտակտ գործակալությունների կայքերում։ Դրանից հետո, պատրաստ եմ պատասխանել Ձեր բոլոր հարցերին։ Կներեք ինձ սպասում են, ուշանում ենք արդեն։ Խնդրում եմ խոսքս ներկայացնել այնպես ինչպես ասացի, չխմբագրել, որ երկու երկրի լրատվամիջոցներում այն չխեղաթյուրվի։ Լավ մնացեք․․․

(Visited 37 times, 1 visits today)