«Երեխին խաբելով տարել են բանակ, հիմա էլ բուժում չեն անում, «գառանցիա» չեն տալի»․զինվորի հայրը ճարահատյալ վիճակում է. դիմում է Փաշինյանին ու Տոնոյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Վաղաշեն գյուղի բնակիչ Արտակ Տեր-Հակոբյանը պնդում է, որ որդին՝ զինծառայող Հայկ Տեր-Հակոբյանը, առողջական խնդիրներով 2018 թվականի ամռանը զորակոչվել է բանակ՝ ծառայության։

Հայրը բողոք է ներկայացրել զինկոմիսարիատ՝ նորից հետազոտություն անցկացնելու ակնկալիքով, սակայն, ըստ Արտակ Տեր-Հակոբյանի, որդուն չեն հետազոտել։ Վերջինս առողջական լուրջ խնդիրներով արդեն 4 ամիս է, ինչ Մուրացանի զինվորական հոսպիտալում է։ Հայրը պնդում է, որ ոչ մի բուժում չեն նշանակում ու չեն էլ ասում՝ ինչ հիվանդություն է։ Բայց, ըստ Տեր-Հակոբյանի, որոշում են կայացրել այդ վիճակով հետ տանել ծառայության։

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսանկարները և տեսանյութը՝ Վով Մուշեղյանի

© shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/02/06/1116752/

(Visited 184 times, 1 visits today)