«Գռեհկություն, այլանդակություն…». Վահագ Ռաշ

Ռոք երգիչ, կիթառահար Վահագ Ռաշը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիտե՞ք ինչն է զարմանալի … որ մի քանի կոպեկի ու ռեյտինգի համար այ սենց բան են եթեր թողնում ..

Իրականո՞ւմ չեք հասկանում, որ այսպիսի հաղորդումները սերունդ են փչացնում, թե՞ թքած ունեք … Միանգամից պոռնո նկարեք, ավելի լավ կլինի ու ավելի շատ հանդիսատես կունենաք …
Հումո՞ր … Գռեհկության, այլանդակության ու բաց քամակների հետ հումորը ոչ մի աղերս չունի … Ո՞վ է այս ամենը վերահսկում, ո՞ւմ ձեռքի տակով են անցնում նման նախագծերը …

Ո՞ւր է մշակույթի նախարարությունը, ու՞ր է այն հանձնաժողովը, որը պետք է նման հարցերով զբաղվեր … Ո՞ւր են մեր մշակույթի կամ արվեստի գործիչները, թե՞ վախենում եք խոսել, որովետև կարող են վաղը-մյուս օր տվյալ հեռուստաընկերությունում ձեր օդերը փակե՞ն …

Հիմա հարց է առաջանում` ադրբեջանցու հետ ընկերություն անո՞ղն է ավելի շատ «դավաճան», թե՞ նման նախագծերի հեղինակներն ու եթեր տվողնե՞րը …


Arayik Harutyunyan ջան — կխնդրեի անդրադառնալ այս հարցին շատ լուրջ, միայն դպրոցը չէ, որ կրթում է երեխաներին»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

(Visited 179 times, 1 visits today)