Չկարացինք իրար մեջ կիսել թմրանյութը․․․Հայկ Սարգսյանը զարթնելով՝ ասեց՝ խելոք մնա, կկրակեմ եւ կրակեց

Պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով նիստին այսօր ցուցմունք է տալիս տուժող ճանաչված Դավիթ Սիմոնյանը՝ հայտնի «Կենտրոնի Կյաժ» մականունով։Նա դատարանին հայտնեց, որ նախկինում մտերիմ հարաբերություններ է ունեցել Հայկ Սարգսյանի հետ, այնուհետեւ ներկայացրեց պատմությունը, որը տեղից է ունեցել 12 տարի առաջ․ «2007 թվականի ապրիլի մեկին ես գտնվում էի Հայկ Սարգսյանի տան նկուղային հարկում՝ ախրանայի սենյակում։Այնտեղ էինք ես, Հայկը եւ Արթուրը, Հայկը քնած էր, Արթուրի հետ վեճ առաջացավ, Հայկը զարթնելով՝ ասեց՝ խելոք մնա, կկրակեմ եւ կրակեց ինձ վրա։ Նարեկ Սարգսյանը, լսելով կրակոցի ձայնը, իջավ, տարան Պռոշյանի վրա գտնվող հիվանդանոց, հանեցին աջ երիկամս, լյարդս։ Ինձ ասեցին՝ կասես, որ կրակել է Արթուր Ղեւոնդյանը, հանկարծակի կրակել է ինձ վրա»։

Սիմոնյանը, պատասխանելով մեղադրողի հարցին, ասաց, որ մտերմիկ հարաբերություններ է ունեցել նախ Հայկ Սարգսյանի հետ, ապա՝ Նարեկ Սարգսյանի։ Նա նաեւ հայտնեց, որ Հայկ Սարգսյանի մոտ էր գնացել ընտրությունների համար, քանի որ ինքն այդ տարածքում ընտրություններ էր ապահովում։ Տուժողը նաեւ նշեց, որ թիկնապահների սենյակում մնացել է մեկ ժամ, վիճաբանել է Արթուրի՝ թմրանյութի հետ կապված։ Մոտ մի ժամ գտնվել եմ թիկնազորի սենյակում, Հայկը քնած էր, ես Արթուրի հետ չեմ հիշում՝ ինչով էի զբաղված։ Վիճաբանել ենք Արթուր հետ, չկարացինք իրար մեջ կիսել թմրանյութը։ Ցանկանում էի ինձ էլ տար, Հայկը նստած, քնած էր, ձեռքին առարկա չկար։Զարթնեց, եւ ասեց՝ խելոք մնա, կկրակեմ եւ կրակեց։ Կրակելուց հետո իմ գիտակցությունը տեղում էր, իմ հիշելով՝ օգնեցին, տարան հիվանդանոց։ Չասաց՝ ինչով էր պայմանավորված կրակոցը։ Դրանից երեք-չորս օր անգիտակից եմ եղել, ինձ այցելել է Հայկ Սարգսյանը։ Կոնկրետ կարեւոր բան չեմ հիշում, որ ասել է Հայկ Սարգսյանը։ Հարցաքննվել եմ, ասել եմ, որ կրակել է Արթուր Ղեւոնդյանը, որովհետեւ սպառնացել էր Հայկ Սարգսյանը։ Իմ հիշելով մենակ Հայկն էր, ասեց՝ չես ապրի, եթե չասես, որ Արթուր Ղեւոնդյանն է։ Նարեկ Սարգսյանը, որ իջավ, իմացել էր, որ Հայկ Սարգսյանն է կրակել։ Հայկ Սարգսյանը խոստացել էր ուղարկել երիկամի փոխպատվաստման, բայց չուղարկեց»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին դատարանը 50 միլիոն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ արձակեց սպանության փորձի մեջ մեղադրվող Հայկ Սարգսյանին։ 33-ամյա Հայկ Սարգսյանը կալանավորվել էր հուլիսի 11-ին, նա մեղադրվում է սպանության փորձի մեջ․ հանցագործությունը տեղի է ունեցել 12 տարի առաջ:

arm-life.ru

(Visited 121 times, 1 visits today)