Փաշինյանի եւ ՀՅԴ-ի հանդիպումը բուռն է անցել. Անջրպետը խորանում է

Նիկոլ Փաշինյանի եւ Հայ հեղափոխական դաշնակցությամբ մեջ առկա սառույցը ոչ մի կերպ չի հալվում, հանդիպումները ոչ միայն չեն վերացնում առկա անջրպետը, այլեւ խորացնում են այն:

Այս ամենի ապացույցը ՀՅԴ բացասական արձագանքն է կառավարության ծրագրին եւ ԿԳՆախարարի կոշտ պատասխանը, Արծվիկ Մինասյանի՝ Արայիկ Հարությունյանին բանավեճի հրավիրելը: Ինչպես հայտնի է, ԼՂՀ-ում ՀՅԴ-ի ընդհանուր ժողովի մեկնարկից հետո Նիկոլ Փաշինյանը ողջույնի խոսք հղեց, իսկ ժողովի ավարտից եւ Հայաստան վերադառնալուց հետո ընդունեց ՀՅԴ Բյուրոյի նոր անդամներին: ArmDaily.am-ի տեղեկություններով՝ այդ հանդիպումը անցել է բավականին լարված մթնոլորտում: ՀՅԴ-ականների դժգոհությունները Փաշինյանից մի քանի ուղղությամբ են՝ Ղարաբաղի հարց, նախկին  պայմանավորվածությունների չկատարում, Սփյուռքի նախարարության լուծարում, առհասարակ սփյուռքի նկատմամբ վերաբերմունք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.armdaily.am/news/14856.html?lang=hy&fbclid=IwAR1eCVhrGhCEf3_jMU2eSdbpXn4c70b2gp9c0uFW5ZL5EIQjfbSZ7hRiWuk

(Visited 106 times, 1 visits today)