Կյանքն առանց պետականության…

Պետությունից խուսափելու համար պարտադիր չէ բաց օվկիանոսում արհեստական կղզիներ կառուցել. երբեմն բավարար է մի քանի անձանց առկայությունը, որոնք համակարծիք են Ձեզ հետ՝ ազատ ֆերմերական տներում ապրելու, մանիֆեստ գրելու այն մասին, թե ինչպիսինն եք պատկերացնում կատարյալ հասարակությունը և փորձել ստեղծել այն : Ձեզ ենք ներկայացնում աշխարհի տարբեր անկյուններում գտնվող մի քանի համայնքներ, որոնք նման եղանակով արդեն երկար ժամանակ է
ինչ գործում են :

2001 թ. 24-ամյա շրջանավարտ Յելա Ջեյսոն Սորենսը այն մարդկանց, որոնք դժգոհ էին կառավարությունից, առաջարկեց փորձարկում անցկացնել : Ազատասեր մարդիկ, որոնք սփռված էին ողջ աշխարհում, կարող էին մշտական բնակություն հաստատել ամերիկյան փոքրիկ նահանգում և այնտեղ իշխանության գալ : 2003 թ. «Ազատ նահանգ» (Free State Project) նախագծին միացավ 5000 մարդ : Ընդհանուր քվեարկությամբ նրանք համապատասխան վայր ընտրեցին՝ Նյու Հեմփշիր նահանգը : Այսօր ծրագրին գրանցվածների թիվը հասնում է 16 000-ի, սակայն Նյու Հեմփշիր տեղափոխվել է դեռևս 2000 մարդ :

Սա բավարար չէ նահանգում իշխանության հասնելու համար : Ազատական բոլոր գաղափարները դեռևս գործում են միայն խմբի ներսում : Ծրագրի անդամները բացառապես օգտագործում են բիթքոին, ինչպես նաև ակտիվորեն օգտվում են 3D տպիչներից : Ուժերի ներածին սահմաններում նրանք ընդդիմանում են օրենքներին, որոնք անիմաստ են համարում, պայքարում են մարիխուանայի, սառը զենքերի օգտագործման ապաքրեականացման համար :

Երբեմն ակտիվիստները բաց դիմադրության մեջ են մտնում իշխանությունների հետ : Նրանք տարատեսակ զենքեր են կրում, որոնց մի մասը ստեղծում են 3D տպիչի օգնությամբ

1991 թ. Դիտեր Դումայի՝ համայնքային կյանքի գերմանացի գաղափարախոսի մտերից ոգևորված մարդկանց խումբը որոշեց Բեռլինի հարավ-արևմուտքում հող գնել և համայնք հիմնել : Նրանք ցանկանում էին հեռանալ ժամանակակից հասարակությունից և կառուցել իրենցը, որտեղ կապրեն էկոլոգիական զարգացմանն ուղղված սկզբունքներով : Համայնքը զբաղեցնում է շուրջ մեկուկես քկմ տարածք հողակտոր, որտեղ ներկայիս պահին բնակվում է 100 մարդ :

Յուրաքանչյուրը, աշխատելով իր գործով, պարտավոր է աշխատել նաև համայնքի զարգացման վրա : Համայնքը բաժանված է մի քանի խմբի, որոնցից յուրաքանչյուրն իր պարտականություններն ունի. ոմանք հսկում են համայնքի երեխաներին, ոմանք պատասխանատու են այգում աշխատանքի համար, իսկ մյուսները բոլորի համար ճաշ են պատրաստում : Այս ամենը ղեկավարում է մենեջերների խորհուրդը, որը կազմվում է վերանյալ յուրաքանչյուր խմբի երկու անդամից : Նրանք են որոշում՝ ինչպես ծախսել գումարը, ընդունել նոր մասնակիցների, թե ոչ :

Համայնքի անդամները չեն ժխտում պետական իշխանությունը կամ մասնավոր սեփականությունը : Նրանք ֆինանսապես անկախ են մեկը մյուսից : Յուրաքանչյուրն ունի իր եկամուտները. բնակիչների մեծ մասը զբաղվում է համայնքի համար տարատեսակ միջոցառումների կազմակերպմամբ, որի միջոցով և՛ գումար են վաստակում, և՛ համայնքի անդամների շրջանակում իրենց գաղափարներն են քարոզում : Համայնքում գործում են հյուրատներ և սրճարան, որոնք զբոսաշրջիկներին տրամադրում են յուրաքանչյուր պայման : Անդամներից ոմանց աշխատանքը կապ չունի համայնքի հետ, և նրանք ամեն օր ուղևորվում են մոտակա քաղաքներ, իսկ երեկոյան վերադառնում են տուն :

Այս համայնքը հիմնվել է 52 տարի առաջ՝ Ռիչմոնդից ոչ հեռու գտնվող տարածքում և այսօր համարվում է ԱՄՆ-ի ոչ կրոնական հնագույն համայնքներից մեկը: Հիփփիներն եկել են այստեղ՝ ոգեշնչված լինելով գրող Սքիների «Վալդեն 2» աշխատանքից և նպատակ ունենալով ստեղծել համայնք՝ հիմնված ազատության, հավասարության և եղբայրության գաղափարների վրա:

Twin Oaks-ում մինչ օրս գործում է հիփփիների գաղափարախոսությունը. նրանք լողանում են բոլորի համար նախատեսված մեկ փոսում, լվացվում են նույն լվացարանում, զվարթ սեռական կյանք են վարում: Ինչպես և համայնքների մեծ մասը, նրանք ևս զբաղվում են բիզնեսով. տոֆու են վաճառում, գամակներ են արտադրում: Յուրաքանչյուրն աշխատում է շաբաթական 42 ժամ և փոխարենը ստանում է անվճար սնունդ, բժշկական ապահովագրություն և 72 դոլար՝ լրացուցիչ ծախսերի համար: Նրանք ունեն 17 մեքենա, որոնք ևս ընդհանուր օգտագործման համար են:

blognews.am

(Visited 60 times, 1 visits today)