Թրամփը արտակարգ դրություն է հայտարարել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրություն է սահմանել:

Այս մասին նրա մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հաղորդել է Twitter-ում:

Սանդերսը հրապարակել է Թրամփի Օվալ աշխատասենյակում արված լուսանկարը և մեկնաբանել հրապարակումը:

«Նախագահը ստորագրում է արտակարգ դրության ռեժիմի մասին հռչակագիրը` հարավային սահմանին ճգնաժամի հետ կապված»,- գրել է Սանդերսը:

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Դոնալդ Թրամփը մտադիր է 8 մլրդ դոլար ստանալ երկրի հարավային սահմանի պատի կառուցման համար՝ երկրում արտակարգ դրություն հայտարարելու միջոցով:

1in.am

(Visited 46 times, 1 visits today)