Հիմա մի տարի է՝ ինքն է իշխանության, ո՞ւր են այդ գողացված գումարները. Շարմազանովը՝ Փաշինյանին

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ուղիղ եթերով անդրադարձել է կառավարության ծրագրին, որն ընդունվել է նախօրեին:

Նա, մասնավորապես, նշել է. «Երեկ ԱԺ-ն ընդունեց Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը: Այն ընդունվեց բուռն, խրոխտ ու հպարտ ծափահարությունների ներքո: Երբեմն այն ինձ հիշեցնում էր Օսկարի մրցանակաբաշխություն, տեղ-տեղ էլ կոլխոզի ակտիվի ժողովներ:

Իր եզրափակիչ ելույթում վարչապետ Փաշինյանը փորձեց կարեւոր ազդակներ հղել հասարակությանը, որի մեխը երկրորդ քայլերթի կազմակերպումն էր: Փաշինյանը որոշել է հասարակության հետ նոր քայլերթ սկսել այս անգամ հանուն տնտեսական հեղափոխության:

Իբր թե այս 10 ամիսների ընթացքում իր բոլոր խոստումները կատարել է, փոշակները բարձրացրել է, աշխատավարձերը բարձրացրել է, աշխատատեղեր է ստեղծել, ներդրումներ է ավելացրել, ժողովրդի կյանքը լավացրել է, հիմա էլ տնտեսական քայլերթ է անում»,- նշեց Շարմազանովը՝ շեշտելով, որ ժողովուրդը երկրորդ անգամ նույն գետը չի մտնի, քանի որ այս ամսիներին հասարակ քաղաքացու կյանքը վատացել է:

«Բացի այդ Փաշինյանը մի նոր թեզ էլ առաջ քաշեց, թե տնտեսական հեղափոխության պատասխանատուն ոչ թե ինքն է ու կառավարությունը, այլ Հայաստանի ժողովուրդն է․ սա ոչինչ այլ ինչ է, եթե ոչ սեփական պատասխանատվությունը իր ուսերից գցելու քաղաքականություն: Երկրում պատասխանատուն կատռավարությունն է եւ իշխանությունը եւ կարիք չկա տնտեսական աճը, աշխատատեղերի աճը, ներդրումները, տնտեսական հեղափոխությունը կապել ժողովրդի հետ: Վաղն էլ, եթե տնտեսական աճ չլինի, կասի՝ ես ի՞նչ մեղավոր եմ, խանութպանները ՀԴՄ չեն խփում, տաքսիստները հարկ չեն մուծում, աշխատողները բիզնես չեն սկսում: Ինչպես նախկինում էր նշել, կասի՝ 300 հազարը 800 հազարին ո՞նց պահի, 800 հազարը անգյալ են, բիզնեսով չեն զբաղվում, հարկեր չեն մուծում»,-ընդգծեց Շարմազանովը:

ՀՀԿ մամուլի խոսնակն անդրադարձավ նաեւ համատարած թալանված փողերի մասին շրջանառվող խոսակցություններին. «Համատարած թալան, լափել, պետական գանձարանը դատարկել: Հիմա մի տարի է՝ ինքն է իշխանության, ո՞ւր են այդ գողացված գումարները: Եթե մի պահ մտածենք, որ այդ գողացված գումարները կան եւ խորը տեղ թաքցված են, ապա արդեն մեկ տարի Փաշինյանն է իշխանության, բա ինչի՞ այդ գումարներով թոշակ ու աշխատավարձ չի ավելանում: Ուրեմն կամ համատարած թալան չի եղել, կամ էլ հիմա ավելի մեծ թալան է սկսվել Փաշինյանի ժամանակ, որովհետեւ ժողովրդի կյանքը վատանում է»,-ընդծեց Փաշինյանը:

news.am

(Visited 126 times, 1 visits today)