Ժողովուրդը Փաշինյանին մանդատ է տվել.լուծելու ղարաբաղյան հարցն առանց տարածքային զիջումների

Ղարաբաղյան հարցի վերաբերյալ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ներկա իշխանությունների վարած քաղաքականության միջեւ նմանություններ չկան։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է փորձագետ, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ ղեկավար Թեւան Պողոսյանը։

Նրա խոսքով՝ շատ բան է փոխվել, այդ թվում իրավական դաշտում։

«Միակ նմանությունն այն ժամանակվա եւ ներկայիս իշխանությունների քաղաքականությունում այն է, որ չկա տարածքներ զիջելու ցանկություն»,- հավաստիացրել է նա։

Փորձագետը նշել է, որ չպետք է մոռանալ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը 2017 թվականին, որտեղ նա բացահայտ խոսում էր այն մասին, որ ժողովուրդը մանդատ չի տվել նման քաղաքականություն վարելու համար։

«Նման պատկեր է նաեւ այսօր։ Ժողովուրդը իշխանություններին մանդատ է տվել այլ քաղաքականություն եւ այլ բարեփոխումներ իրականացնելու համար։ Ընտրողը քվեարկել է այն բանի համար, որ իշխանությունները պայքարեն Ղարաբաղը վերադարձնելու բանակցային գործընթաց, եւ այն բանի համար, որ բոլոր խնդիրները լուծվեն առանց որեւէ զիջման»,- հավելել է Պողոսյանը։

Նա վստահ է, որ Նիկոլ Փաշինյանը ցայժմ մնում է այն դիրքորոշման, որի համաձայն՝ հայկական կողմն առաջինը պետք է լսի, թե ինչ զիջումների է պատրաստ Բաքուն։ «Իսկ եթե ինչ-որ շեղումներ լինեն այս հարցում, ապա ժողովուրդը արդեն գիտի ինչպես հասնի իր ուզածին։ Դա ցույց տվեցին ապրիլյան իրադարձությունները, եւ եթե նման անհրաժեշտություն լինի, դա կարելի է ցուցադրել եւս մեկ անգամ»,- ամփոփել է փորձագետը։

news.am

(Visited 83 times, 1 visits today)