
Թագավորական տան երեխաներին դաստիարակելը հեշտ գործ չէ: Պարզվում է, որ կա հատուկ բառ, որը դայակին ոչ մի դեպքում չի թույլատրվում արտաբերել արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի երեխաների ներկայությամբ:
Գաղտնիք չէ, որ բրիտանական թագավորական ընտանիքում գործում են վարքի հատուկ կանոններ: Դա վերաբերում է նաև անձնակազմին: Օրինակ, դայակները պաշտոնը ստանալու համար պետք է Մեծ Բրիտանիայի լավագույն մանկավարժական ուսումնական հաստատությունների դիպլոմ ունենան, որտեղ դասավանդում են թագավորական արձանագրության առանձնահատկությունները: Հենց այստեղ են նրանք իմանում այն բառը, որն արգելված է արտաբերել թագավորական տան ժառանգների ներկայությամբ:

Իսկ արգելիքի տակ է հայտնվել «փոքրիկ» բառը, որը, ինչպես համարում են Անգլիայում, նվաստացնում է երեխայի անձը: Ջորջի և Շարլոտայի դայակ Մարիա Բորալոն պետք է նրանց անուններով դիմի կամ կարող է ասել «երեխաներ»:
Փորձագետ Լուիզ Հերենի խոսքերով, չնայած որոշակի հատուկ կանոնների գոյությանը, ընդհանուր առմամբ, արքայական ընտանիքի ժառանգների կյանքը սովորական երեխաներից շատ չի տարբերվում: «Նրանք արթնանում են, նախաճաշում, գնում են դպրոց և, ուզեն թե չուզեն, դպրոցական համազգեստ են կրում»,- ասել է Լուիզը Mirror-ին տված հարցազրույցում:

1in.am