«Ալեքս հոլդինգը» նախորդ տարվա համեմատ 24.6 % պակաս է հարկ վճարել. ՊԵԿ-ը հրապարակել է խոշոր հարկատուների ցանկը

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2018 թվականի հունվար-դեկտեմբերի արդյունքներով 1000 խոշոր հարկատուների ցանկը, որը գլխավորում է «Գրանդ Հոլդինգ» ընկերությունը՝ պետբյուջե մուտքագրած հարկերի ընդհանուր մոտ 42 մլրդ 222 մլն դրամ ցուցանիշով: Այս ընկերության վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 7.5 մլրդ դրամով:

Նախորդ տարիներին առաջին հորիզոնականը զբաղեցնող «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը զիջել է դիրքը, և 2018-ին վճարելով 39 մլրդ 982 մլն դրամի հարկեր, հայտնվել երրորդ հորիզոնականում:

Երկրորդ տեղում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է՝ 41 մլրդ 047 մլն դրամ արդյունքով: Նախորդ տարվա ցուցանիշն ընկերությունը գերազանցել է 22.5 մլրդ դրամով՝ կրկնակիից ավելի:

blognews.am

(Visited 92 times, 1 visits today)