Սա երկրի պատմության և արդարադատության դեմ դիվերսիա է

«Առաջին լրատվական»իզրուցակիցնէ 1990-1999թթ. ՀՀԳԽևԱԺպատգամավոր, 1992-1997թթ. ՀՀՄաքսայինվարչությանպետ ԵրջանիկԱբգարյանը։
-Պարոն Աբգարյան, Ազգային ժողովն ընդունեց Կառավարությանծրագիրը, ինչպե՞ս կգնահատեք այն։

– Դա անսպասելի չէր ընդդիմության բացահայտ թուլության պայմաններում: Կարծում եմ՝ այդպես էլ պիտի լիներ նաև այն լարվող պայմանների թելադրանքով, որոնք կուտակվել էին հեղափոխությունից հետո: Ինչ վերաբերում է Կառավարության ծրագրին՝ իմ տպավորությունն այն է, որ բարի ցանկություններն ու ներքին ձգձգվող սաբոտաժը իրենց հետևանքն են թողել դրա նպատակադրվածության, համակարգվածության և գործնականության վրա: Պետք է նշել, որ հենց սկզբնապես էլ հաղթանակած հեղափոխությունը կարող էր այս կարգի ծրագիր ներկայացնել, եթե դրան խանգարող որոշ օբյեկտիվ հանգամանքներ չլինեին:

– Նախկին իշխանությունների մնացորդները վարչապետ Փաշինյանիկառավարությանը մեղադրում են Արցախի հարցում պարտվողականդիրքորոշման մեջ։ Ըստ Ձեզ՝ ո՞րն է պատճառը։

– Ինքներդ դատեք. նախկին իշխանությունների այդ մնացորդներին թվում է, թե ունենալով  ֆինանսական մեծ միջոցներ, կադրային որոշակի ներկայություն կառավարության մեջ,  լայն ընդգրկվածություն միջին պետբյուրոկրատիայում, ռուսական կողմի աջակցությունը, որոնց գումարվում են նաև նոր իշխանավորների անփորձության երևակումներն  ու  ժամանակի բերող  անխուսափելի հասարակական  հիասթափության երևույթները՝ իրենք կարող են իշխանությունը վերագրավել: Սա թվացյալ հնարավորություն կմնա, քանի որ այդ հանցագործների նկատմամբ ժողովրդական ատելությունը նույնիսկ նոր իշխանափոխության հնարավորության դեպքում էլ չի նվազի:  Ինչևէ, հակահեղափոխականները, հույս կապելով վերոհիշյալ հանգամանքների հետ, աշխատում են իրենց քարոզչությունն իրականացնել այնպիսի միջոցներով, որոնց նկատմամբ ժողովուրդն առավել զգայուն է ու նաև ժամանակի ընթացքում որոշ չափով մոլորեցված: Ահա այդպիսին է նրանց բարձրացրած աղմուկը, թե իբր Փաշինյանը «պարտվողական դիրքորոշում» ունի Արցախի հարցում, և դրան էլ զուգահեռ՝ ձգտում են չարամիտ բամբասանքներ տարածել, թե  իբր այդ հարցում նրա ունեցած այդպիսի «դիրքորոշման» հետևում կանգնած է համաժողովրդական հեղափոխության միակ անվերապահ աջակից  քաղաքական ուժը՝ «Կոնգրեսը» և նրա ղեկավարը: Այնինչ Արցախի հարցին քիչ թե  շատ ծանոթ մարդու համար այդպիսի պնդումներն անհեթեթություններ են: Իրականությունն այն է, որ Փաշինյանն օբյեկտիվորեն դեռ նոր է փորձում մուտք գործել Ղարաբաղյան հակամարտության ծալքերը, ինչի դեպքում առանձին ոչ հաջող ձևակերպումներն անխուսափելի են: Առայժմ հայ-ադրբեջանական շփումները բանակցություններ անվանել չի կարելի, էլ ուր մնաց դրանցում «դիրքորոշում» գտնելը:

– Վերջին շրջանում նաև որոշակի արշավ է սկսվել Հայ ազգայինկոնգրեսի դեմ։ Այդ արշավին անմասն չեն մնացել անգամ «Իմ քայլի» որոշ ներկայացուցիչներ։ Ձեր կարծիքով՝ ո՞րն է այդ արշավինպատակը։

– Ընթերցողի ուշադրությունն ուզում եմ հրավիրել այդ արշավի նողկալի բնույթի վրա: Դա նույնն է, ինչ որ տեղի էր ունենում ղարաբաղյան կլանի իշխանության ողջ ընթացքում՝ անհետևանք մեղադրանքներ ՀՀՇ-ականների հանդեպ՝ հիմնված ստի ու կեղծիքների վրա, որոնց նպատակն էր ոչ թե գործեր հարուցելը նրանց դեմ, այլ ժողովրդի աչքում բարոյապես ոչնչացնելը: Գող-դավաճաններն ու նրանց սպասարկու  ողորմելի լաքեյները ունիսոն կազմած մոտ 30 տարի գոռգոռում էին՝  «բռնեք գողին», «Արցախը ծախում են»: Դրանց առաջամարտիկը ՀՅԴ-ն էր, որը 1998-ի պետական հեղաշրջումից հետո ղարաբաղյան կլանի պարագլուխների հետ ժողովրդի որոշ մասի մեջ արմատավորեց այդ կարգի ստահոդ մեղադրանքները: Այսօր տարբերությունն այն է, որ կլանային իշխանության հետևորդ հակահեղափոխականները փորձում են արդեն մեծաքանակ և տարաբնույթ մեղադրանքներով  պետական հանցագործություններ կատարած զույգ իշխանազավթ դավաճաններին՝  Ռոբերտ Քոչարյանին ուՍերժիկ Սարգսյանին, նույնացնել առաջին նախագահի հետ: Սա երկրի պատմության և արդարադատության դեմ դիվերսիա է, իսկ գործնականորեն՝ խոստովանություն այն բանի, որ հակահեղափոխականներն ընդունում են այդ զույգի հանցագործությունները՝  միաժամանակ, առանց որևէ լուրջ փաստի, պնդելով, թե իբր առաջին նախագահը «նույնպես» հանցագործ է, թե իբր երկրի մոտ 30-ամյա պատմության ընթացքում հանցագործություններն «ընդհանրական» են եղել:  Ինչ վերաբերում է «Իմ քայլ»-ի  պաշտոնատար առանձին անձանց հայտարարություններին, համարում եմ, որ դրանք ևս պատահական չեն, քանի որ այդ քաղաքական ուժն առ այսօր պաշտոնապես չի տարազատվել  այդ անձերի կողմից հռչակված ստահոդ մտավարժանքներից: Դա ամրապնդում է այն ենթադրությունը, որ այդ անձինք տարբերակում չդնելով երկրի հիմնադիր և կլանային հանցագործ իշխանությունների  միջև՝ անապատի են վերածում մեր երկրի 30-ամյա պատմությունը՝ դրանով  հիմքեր  տալով իրենց որոշակիորեն կասկածելի  նպատակադրությանը:

– Հայաստանը Սիրիա զորախումբ ուղարկեց՝ աջակցելովՌուսաստանին։ Մինչդեռ կրեմլյան ալիքները վերջին օրերին իսկականհակահայկական արշավ են սկսել։ Ի՞նչ հետևանքներ կունենա այդփաստը:

– Իսկ այդ նույն օրերին էլ  Ժիրինովսկին, Սատանովսկին, Կալաշնիկովը,                            Պյատնիցկին և այլք գովաբանում էին Հայաստանին և քարկոծում Ադրբեջանին: Սա սովորական գործելակերպ է ռուսական քաղաքականության մեջ, և դրանից հեռու գնացող հետևություններ անել պետք չէ: Ռուսական ճնշումները Հայաստանի վրա օրեցօր ընդլայնում են իրենց ոլորտները: Շուտով Սիրիայում ՆԱՏՕ-ի գլխավորող ուժը կդառնա Թուրքիան, որի հետ վերջին ժամանակներս ընդհանուր լեզու չեն գտնում Իրանը և Ռուսաստանը: Եվ Հայաստանից «հումանիտար» զորախումբ ուղարկելը Սիրիա և ռուսական ներկայիս քարոզչության «հակասականությունը» ես կապում եմ դրա հետ: Ըստ այդմ՝ Հայաստանի այս քայլը, որը կատարվեց Ռուսաստանի պարտադրանքով, ինչ-որ առումով պրովոկացիոն բնույթ ունի: Հատկանշական է, որ Շոյգուի կոչին  ՀԱՊԿ-ից «արձագանքեց» միայն Հայաստանը: Լուկաշենկոն ձգտում է իր երկիրը միշտ հեռու պահել Ռուսաստանի այն քայլերից, որոնք միջազգային հակամարտության տարրեր են պարունակում: Ռուսաստանը վստահություն չունի Ղազախստանի և Ղրղըզստանի հանդեպ, որ նրանք  թուրքական նպատակների դեմ կգործեն: Մնաց Հայաստանը, որի զորամիավորումը, անկախ մեր երկրի շահերից, հաստատապես ռուսական թելադրանքով կշարժվի: Դե ռուսների ակնկալիքն էլ սկզբնապես հենց դա է եղել: Կարճ ասած՝ ռուսական քարոզչության այս օրերի «հակասականությունը» հենված է դաշնակցական մտքի գիգանտների հայտնի ձևակերպման վրա՝ դեմ ըլլալով հայկական հեղափոխությանը, ռուսները կողմ կմնան Սիրիայում հայկական զորախմբի օգտագործմանը: Հայաստանի այս քայլի հետևանքները միջազգային հարթակում դրական ոչինչ չեն հուշում: Դրանք, իհարկե, այսօր դեռ որոշակի պարզաբանումների կարիք ունեն: Մի բան ակնհայտ է՝ Արևմուտքում Հայաստանի այդ քայլից հիասթափված են շատ ավելի, քան երբևէ: Սպասենք Մակրոնին՝ չմոռանալով այն, որ Սիրիայում կան նաև ֆրանսիական զորքեր, որոնք օգնում են հակաասադական ժողովրդավարական ուժերին, որոնց հսկողության տակ է  այդ երկրի տարածքի 1/3-ը: Փորձենք Թեհրան գնալ առաջարկների լայն բագաժով, որը հնարավորություն կընձեռի Հայաստանին որոշ ժամանակ անց փոխել հայկական գյուղատնտեսական և որոշ այլ ապրանքների արտահանման վեկտորը դեպի Ծոցի երկրների լայն շուկա, ինչպես նաև ընդլայնել ապրանքաշրջանառությունը Իրանի հետ: Դա կլինի հեղափոխական իշխանության առաջին քայլը Հայաստանի անկախության ամրապնդման ուղղությամբ:

1in.am

(Visited 54 times, 1 visits today)