«Քիչ առաջ ստուգեցի հունվար ամսին մեր բնակարանում սպառված գազի դիմած վարձավճարի չափը․․․Եվ ի՞նչ է պարզվում»․ Ստեփան Սաֆարյան

«Քիչ առաջ ստուգեցի հունվար ամսին մեր բնակարանում սպառված գազի դիմած վարձավճարի չափը․․․Եվ ի՞նչ է պարզվում»․ Ստեփան Սաֆարյան

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Քիչ առաջ ստուգեցի հունվար ամսին մեր բնակարանում սպառված գազի դիմած վարձավճարի չափը՝ 48.370 դրամ: Դեկտեմբերի համար այն կազմել էր մոտավորապես 33.000 դրամ:

Բնակարանի ջեռուցման համակարգում կարգավորումների ոչ մի փոփոխություն չի եղել՝ ինչպես կար, այնպես էլ մնում է, եղանակն էլ, կարծես թե, հունվարին հիմնականում եթե ավելի տաք չէ դեկտեմբերից, հաստատ ցուրտ էլ չէ: Ֆեյսբուքում մի քանի գրառումներ աչքովս ընկան ու հասկացա, որ միայն ես չէ, որ զարմացած եմ նկատելի տարբերությունից:

Մինչդեռ դեկտեմբերի վերջին հայտարարվում էր, թե որքան էլ ՀՀ սահմանին թանկանալու է գազ գինը, դա չի ազդելու սպառողի վճարած գնի վրա: Պարզվում է՝ լավ էլ ազդում է:

Ու ես ցանկանում եմ իմ բազում հայրենակիցների անունից հարց տալ կառավարությանը՝ որևէ ուսումնասիրությո՞ւն լինելու է այս խնդրով: Սա ի՞նչ է, սաբոտա՞ժ Գազպրոմ Արմենիայի կողմից, հանրությանը գրգռելու ձև, պայմանավորվածությունների խախտո՞ւմ, մեր վրա հավելյալ ճնշո՞ւմ:

Ո՞վ է պաշտպանելու բնակիչների շահերը: Որոշ գրառումներ վկայում են, որ միայն գազը չէ, այլ խոսքը նաև հոսանքի ու այլ կոմունալ ծառայությունների մասին էլ է…. Ակնկալում եմ պարզաբանումներ»։


Տեղեկացրեք Ձեր մտերիմներին

(Visited 67 times, 1 visits today)