Արամ Սիմոնյանն ինձ ասել է՝ եթե իմ դեմ քրգործ հարուցվի, համալսարանն ինձ պետք է, որ պաշտպանվեմ. Արայիկ Հարությունյան

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի և ԿԳՆ միջև ծագած խնդրին:

«Էս օրերին, երբ գտնվում էի Դսեղում և  Թիֆլիսում, ԵՊՀ-ում տեղի ունեցավ մի իրադարձություն, որին անպայման կուզեմ անդրադառնալ։ Չէի հասկանում ինչո՞ւ է Արամ Սիմոնյանը էդպես խուճապահար, էդպես մեծ տոնի օրը գիտխորհրդի նիստ հրավիրում, որովհետև էն խոսակցությունը, որին նա հղում էր անում, տեղի է ունեցել մոտ մեկ շաբաթ առաջ, և եթե դրա հետ կապված մտահոգություններ ուներ, ապա պետք է անմիջապես գիտխորհրդին տեղյակ պահեր։

Հիմա հերթով անդրադառնանք. ուրեմն Արամ Սիմոնյանը նախ ստում է, 100 ամյակի միջոցառումները մենք խափանում ենք և 100 ամյակի միջոցառումներ չի լինելու։

Շաբաթներ առաջ նույն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո ես գնացել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ և նրա հետ միասին քննարկել ենք, որ մեծ շուքով, շատ մեծ շուքով նշելու ենք ԵՊՀ 100 ամյակը»։

Մանրամասները՝ տեսանյութում

asekose.am

(Visited 54 times, 1 visits today)