«Գուցե եւ եղել է, բայց ես դրանից տեղյակ չեմ»․ Աննա Հակոբյան

Առաջին անգամ եմ լսում, որ տարբեր գերատեսչությունների պարգեւավճարների մեծ մասը ուղղվել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իմ քայլը» եւ «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը:

«Առաջին անգամ եմ նման բան լսում, բայց հաստատապես նման տեղեկություն չունեմ:

«Իմ քայլը» հիմնադրամին 110 տարբեր կազմակերպություն եւ անհատ է նվիրատվություն արել, եւ ես չգիտեմ՝ ովքեր են եղել: Եթե որեւիցե մեկը որոշել է իր պարգեւավճարը նվիրաբերել «Իմ քայլը» հիմնադեւրամին, գուցե եւ եղել է, բայց ես դրանից տեղյակ չեմ», — ասաց Հակոբյանը:

news.am

(Visited 51 times, 1 visits today)