«Խայտառակ վիճակ է». նախարարը «լայվ» է մտել Կիլիկիա ակտոկայանի զուգարաններից

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ներկայացրել է իր այցը Կենտրոնական Կիլիկիա ավտոկայան  եւ ներկայացրել այնտեղի վիճակը:

Նա ներկայացրեց իր տպավորությունները` նշելով, որ  որդեգրել են ազնիվ լինելու եւ իրերը իրենց անունով կոչելու, խնդիրները բարձրաձայնելու եւ դրանց լուծման նախաձեռնություններով հանդես գալու քաղաքականություն:

«Մենք որդեգրել ենք իրերն իրենց անունով կոչելու, խնդիրները բարձրաձայնելու եւ դրանց լուծմամբ նախաձեռնություններով հանդես գալու»,-ասել է նա:

Նախարարն անդրադարձել է ավտոկայանի զուգարանների անմխիթար վիճակին՝ նշելով. «Առաջին տպավորությամբ ուզում եմ ասել, որ խայտառակ վիճակ է, հակասանիտարական: Միանգամից զգացվում է, որ ընդհանրապես որեւէ աշխատանք տասնյակ տարիների ընթացքում չի արվել եւ ուղղակի անհնար է որեւէ կերպ օգտվելը այդ ամեն ինչից: Մենք շատ գործուն ջանքեր ենք թափելու, որ մարդկային նորմալ վիճակ ստեղծվի»:

Հակոբ Արշակյանը նկատեց, որ այստեղ նաեւ պետք է նորմալ ջեռուցվող սպասասրահներ լինեն, որ մարդիկ կարողանան նորմալ օգտվել. «Պետք է տոմսերի գնման համակարգ լինի, վարորդների սպասարկման, քաղաքացիների համար նորմալ սպասելու տաք սենյակներ: Բայց ինչպես տեսնում եք, այստեղ դռները բաց են, որովհետեւ ոչ մի տեսակի ջեռուցում չկա ներսում: Մի քանի նստարաններն դրված, որտեղ անհնար է նստելը, որովհետեւ շատ ցուրտ է»:

Նա վստահություն հայտնեց, որ ճիշտ կազմակերպման դեպքում հնարավոր է ապահովել արժանապատիվ իրավիճակ:

news.am

(Visited 78 times, 1 visits today)