«Մեր երեխաները հաճախում են և շարունակելու են հաճախել մանկապարտեզ Երևանում». Սիրուշոն արձագանքել է ԱՄՆ արտագաղթելու լուրերին

Ս

Ժամեր առաջ մամուլում հրաարակում է հայտնվել այն մասին, որ Լևոն Քոչարյանի և Սիրուշոյի երեխաները Լոս Անջելեսում են մանկապարտեզ գնալու։ «Ժամանակ» թերթը գրել է.

«Կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, կնոջ՝ Սիրուշոյի հետ օրերս այցելել է Լոս Անջելեսում գործող First steps՝ «Առաջին քայլեր» անվանումով մանկապարտեզ իրենց երեխաներին այնտեղ տեղավորելու հարցով: Ըստ մեր աղբյուրի՝ Քոչարյան կրտսերը պայմանավորվել է, որ առնվազն առաջիկա երկու ամիսներին երեխաները կայցելեն հենց այդ մանկապարտեզը»:

Սիրուշոն Ինստագրամի իր էջում արագ արձագանքել է տարածված տեղեկությանը և գրել. «Մեր երեխաները հաճախում են և շարունակելու են հաճախել մանկապարտեզ Երևանում, որտեղ բնակվել ենք միշտ և շարունակելու ենք բնակվել: Շնորհակալություն:Ցտեսություն»։

life.tert.am

(Visited 128 times, 1 visits today)