Նիկոլը հերթական բորշն է պատրաստում, որն ինչպես ժողովուրդն է ասում՝ իր «քթից է դուրս գալու». Շարմազանով

Մի առիթով նշել եմ, որ Նիկոլի իշխանությունը որեւէ ոլորտում առաջընթաց չի արձանագրել եւ չի կարող արձանագրել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա, նաեւ նշել է.

«Պետք է կենտրոնանալ 2020 թ.-ին Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերի վրա եւ փորձել մեդալներ նվաճել մարաթոնյան վազքում։

Կարծես թե Նիկոլը լուրջ է ընդունել եւ պարբերաբար տարբեր պատրվակներով քայլերթ է կազմակերպում։

Հիմա էլ մարտի 1-ն է պատրվակը։ Քայլերթի ավարտին էլ ելույթ է ունենալու…

Բա մեկը չկա՞ ասի՝ ի՞նչ ելույթ, ա’յ պարոն վարչապետ, չէ՞ որ ամիսներ առաջ հայտարարել ես,որ մարտի 1-ը բացահայտված է։

Մինչդեռ առ այսօր 10 զոհերի գործերով որեւէ կոնկրետ մեղադրանք չկա։

Փոխարենը կա զանգովի արդարադատություն, խայտառակ քաղաքական ենթատեքստերով գործեր եւ անհեթեթ մեղադրանքներ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին ու նախագահ Քոչարյանին։

Նիկոլը հերթական բորշն է պատրաստում, որն ինչպես ժողովուրդն է ասում՝ իր «քթից է դուրս գալու»։

Հ.Գ. Փաշինյանը ժողովրդին հաց տալ չի կարող, տեսարաններով է կերակրում:

Բայց ինչպես կասեին Հին Աթենքում,ամեն ինչ հոսում է եւ ամեն ինչ փոփոխվում է։

Սրած բիզն էլ չմոռանաք»:

1in.am

(Visited 97 times, 1 visits today)