«Փաստ». Ինչո՞ւ են դժգոհում ԱՊՊԱ գործակալները.

«Փաստ» թերթը գրում է. «ԱՊՊԱ ոլորտի գործակալների պարբերաբար բռնկվող բողոքի ալիքները, պարզվում է, շատ ավելի խորը արմատներ ունեն։ Խնդիրը ASWA համակարգն է, որը ավտոապահովագրությունը կարգավորող, պատահարները ստանդարտացնող, բիզնես պրոցեսները պարզեցնող եւ, որ ամենակարեւորն է, կոռուպցիոն սխեմաները նվազագույնի հասցնող միասնական հարթակ է։

Գործակալները եւ ապահովագրողները բողոքում են համակարգի տարեկան սպասարկման գնից, բայց հիմնական՝ քողարկված պատճառը գործակալական միջնորդավճարն է։

«Փաստ» օրաթերթի տեղեկություններով, մի քանի ապահովագրական ընկերություններ 70–80 տոկոսի հասնող միջնորդավճարների տարատեսակ սխեմաներով մեծ գումարներ են կանխիկացրել նախկինում, իսկ այժմ զրկված են նման հնարավորությունից, ինչի պատճառով էլ սկսել են գործակալներին ստվերային մեխանիզմներով ուղղորդել պարբերաբար բողոքի դուրս գալ փողոց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

(Visited 38 times, 1 visits today)