Ավտովթար՝ «Շանգրի Լա» խաղատան մոտ. «Օպելը» շրջվել է. կա երկու վիրավոր, որից մեկն անչափահաս է

Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 22-ին, ժամը 23:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին՝ «Շանգրի Լա» խաղատան մոտակայքում, բախվել են «Opel Astra G» մակնիշի 35CS953 պետհամարանիշի  (վարորդ՝ Գ. Դ.) եւ «Opel Astra G» մակնիշի 35TA820 պետհամարանիշի (վարորդ՝ Ն. Բ., ծնված 1996 թ.) ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Opel Astra G» մակնիշի 35TA820 պետհամարանիշի ավտոմեքենան շրջվել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Opel Astra G» մակնիշի 35TA820 պետհամարանիշի ավտոմեքենայի ուղեւորներ Կ. Բ.-ն (ծնված 2003 թ.) եւ Թ. Հ.-ն (ծնված 1979 թ.) տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից եւ տեղափոխվել Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

news.am

(Visited 56 times, 1 visits today)