Գեւորգ Կոստանյանը՝ ԱԱԾ փոխտնօրե՞ն. Վանեցյանի պատասխանը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջերս մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն առաջիկայում նշանակվելու է ԱԱԾ տնօրենի տեղակալ: Նախօրեին «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ կառավարության նիստի ավարտից հետո ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից հետաքրքրվեց՝ ճիշտ են արդյոք այդ տեղեկությունները:

«Այդ լուրերը իրականության հետ կապ չունեն։ Բայց ասեմ, որ Գեւորգ Կոստանյանը պրոֆեսիոնալ իրավաբան է, բավականին փորձառու, եւ ես ուրախ կլինեմ երբեւէ նրա հետ աշխատել»,-պատասխանեց Արթուր Վանեցյանը:

lragir.am

(Visited 234 times, 1 visits today)