Մարտի 1-ի զոհերի հարազատների հայտարարությունը

Մարտի 1-ին երթ անցկացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը մեզ` մարտի 1-ի զոհերի հարազատներիս հույս է տալիս, որ վերջապես, մարտիմեկյան ոճրագործությունից 11 տարի անց կատարվում են հստակ քայլեր այդ հանցագործության բացահայտման եւ մեղավորներին պատասխանատվության կանչելու ուղղությամբ: Այս մասին հայտարարություն են տարածել մարտի 1-ի զոհերի հարազատները:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Մենք երկար տարիներ սպասել ենք, որ կգա այն օրը, երբ մեր հարազատներին սպանողները կկանգնեն արդարադատության առաջ եւ պատասխան կտան օրենքի ամբողջ խստությամբ: Նոր իշխանությունը մինչ այս պահը կատարել է անհրաժեշտ քայլեր, դրսեւորել է կամք մեր տարիների պահանջը կատարելու համար: Գտնում ենք, որ Մարտի 1-ին պետական մակարդակով կազմակերպած երթը այդ ոճրագործության բացահայտման քայլերից մեկն է, որը կունենա իր տրամաբանական շարունակությունը:

Կոչ ենք անում բոլորին, իրենց մասնակցությունը բերել Մարտի 1-ի երթին` ի հիշատակ մեր հարազատների, ովքեր իրենց կյանքը դրեցին Հայաստանի ազատության եւ ժողովրդավարության համար»:

1in.am

(Visited 86 times, 1 visits today)