«Միսս տիեզերքին» հայրենիքում թագուհու նման են դիմավորել

Կատրիոնա Գրեյը հսկայական հարթակով անցել է Մանիլայի գլխավոր փողոցներով, որտեղ նրան հազարավոր երկրպագուներ են ողջունել:

Հայրենիքում «Միսս տիեզերքի 2018» գեղեցկության մրցույթի հաղթողի համար մեծ շքերթ են կազմակերպել: Կատրիոնա Գրեյի հետ հրաշալի հանդիպումը տեղի է ունեցել Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում:

Քաղաքի կենտրոնական փողոցում հազարավոր մարդիկ են հավաքվել տեսնելու նոր «Միսս Տիեզերքին», որն իր երկրին արդեն չորրորդ հաղթանակն է բերել:

«Իհարկե, ինձ զարմացնում է նրա գեղեցկությունը, և ես կարծում եմ, որ մենք նման ենք»,- ասել է շքերթի մասնակիցներից Ջենս Լին:

Մեկ ուրիշ երկրպագու՝ Գրեգորիո Մարֆիլը պնդել է, որ «Կատրիոնան ոչ միայն գեղեցիկ է և գայթակղիչ, այլև խելացի, ինչի համար էլ մարդիկ նրան պաշտում են»:

1in.am

(Visited 19 times, 1 visits today)