«Ինչ եմ առաջարկել հացադուլ իրականացնող Հովհաննես Գալստյանին». ԿԳ նախարար

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ուրախ եմ, որ Հովհաննես Գալստյանը դուրս եկավ հացադուլից։ Գալստյանին առաջարկել եմ հետևյալը և տեքստը փոխանցել նրան, ինչից հետո նա դուրս է եկել հացադուլից. «Որպես կառավարության անդամ՝ պատրաստ եմ սույն թվականի փետրվարի 26-ին ժամը 17։30-ին ընդունել Հովհաննես Գալստյանին և քննարկել ոլորտում առկա խնդիրները, իսկ մարտի 1-ին առավոտյան ժամը 9։30-ին կազմակերպել հանդիպում Հովհաննես Գալստյանի, իր փաստաբանի, Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի, այլ իրավաբանների և իմ մասնակցությամբ՝ քննարկելու «Տատիկիս վարսերը» ֆիլմի շուրջ առկա խնդիրները, անելու հնարավորինը խնդիրը կարգավորելու համար՝ միաժամանակ չբացառելով, որ հաջողության չհասնելու դեպքում խնդիրը կլուծվի դատական/իրավական կարգով»»։

(Visited 46 times, 1 visits today)