Հայաստանը պետք է ներողություն խնդրի Ադրբեջանից. Էրդողանի խորհրդական

Հայաստանը պետք է հրաժարվի Թուրքիայի նկատմամբ 1915-ի իրադարձությունների հետ կապված պահանջներից և պատասխան տա ԱՍԱԼԱ-ի (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ, անգլ.՝ Armenian Secret Army for the Liberation of Armenia (ASALA)) գործունեության համար: Այս մասին ադրբեջանական Trend-ին ասել է Թուրքիայի նախագահի խորհրդական Յալչին Թոփչուն:

Նրա խոսքով՝ հայերը «1915-ին Ռուսաստանի կայսրության օգնությամբ Անատոլիայում ոչնչացրել են քաղաքացիական բնակչությանը, մասնավորապես՝ Կարսում, Էրզրումում և Արդահանում»։

Իսկ ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, Թոփչուի խոսքով՝ Անկարան չի հավատում Երևանի անկեղծությանը: «Հնարավոր է, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանը այս կամ այն քայլին գնա, սակայն Հայաստանի անկեղծությանը հավատալը չափազանց լավատեսական կլինի: Ցավոք, պատմական փորձը ստիպում է նման եզրակացություն անել»,- ասել է նա:

Բացի այդ, Թուրքիայի նախագահի խորհրդականն ասել է, որ Հայաստանը «պետք է ներողություն խնդրի Ադրբեջանից՝ կատարած հանցագործությունների և տարածքների օկուպացման համար»:

1in.am

(Visited 86 times, 1 visits today)