Թրամփի հայտարարությունից հետո նավթի գներն անկում են ապրել

Հայտնի տեսակների նավթի արժեքը երկուշաբթի վաճառքի ընթացքում ակտիվորեն նվազել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՕՊԵԿ-ին կոչ է արել չփորձել արհեստականորեն բարձրացնել վառելիքի գինը։

Brent տեսակի ապրիլյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել է 1․66 դոլարով (2․47 տոկոս)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 65․46 դոլարի։

WTI տեսակի նավթի ապրիլյան մատակարարումները Նյու Յորքի բորսայում նվազել են 1․48 դոլարով (2․58 տոկոս)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 55․78 դոլարի։

«Նավթի գները շատ են բարձրանում։ ՕՊԵԿ, խնդրու՛մ եմ, թուլացիր և չափից շատ ջանքեր մի՛ գործադրիր։ Աշխարհը չի դիմանա գնաճին, այն խոցելի է»,-Twitter-ի իր էջում գրել է Դոնալդ Թրամփը։

Նշվում է, որ Թրամփը երկրներին բազմիցս կոչ է արել նվազեցնել նավթի գները՝ դա բացատրելով սպառողների՝ բենզինի ծախսերը նվազեցնելու անհրաժեշտությամբ։

1in.am

(Visited 35 times, 1 visits today)