«Հողեր չունենք տալու». Ազատության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը (ֆոտո)

Մեկնարկել է «Հողեր չունենք տալու» կարգախոսով հանրահավաքը։ Նախաձեռնողները նշում են, որ հանրահավաքը ոչ մի քաղաքական ենթատեքստ չունի եւ նպատակ ունի աշխարհին ուղերձ հղել, որ հայ ժողովուրդը թույլ չի տա Արցախից որեւէ թիզ հող հանձնել։ Հանրահավաքը անցկացվում է նաեւ ի հիշատակ Սումգայիթի եւ Բաքվի ջարդերի 31-րդ տարելիցի։

Հանրահավաքը մեկնարկել է Ծիծեռնակաբերդից` Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված հուշաքարի մոտից, որտեղից հանրահավաքի մասնակիցները շարժվել են դեպի Ազատության հրապարակ, որտեղ կարճ հավաքից հետո քայլերթով կշարժվեն դեպի Եռաբլուր:

 

(Visited 106 times, 1 visits today)