«Մտահոգի՞չ, չէ, արդեն վախեցնող է». Տիգրան Վիրաբյան

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նազենի Ղարիբյան. «Համազգային թատրոնի միակ առանձնահատկությունը Սոս Սարգսյանի կողմից հիմնված լինելն է»:

Միտք, որն արտահայտում է երկրիս մշակութային քաղաքականությունն ի պաշտոնե մշակողը:

Մտահոգի՞չ, չէ, արդեն վախեցնող է:

Դատապարտելի է Համազգայինի լինելիությունը կապել միայն Սոս Սարգսյանի հիմնադրած լինելու փաստի հետ: Եթե այս միտքն արտահայտեր մեկն, ով ոչ մի կապ չունի մշակույթի կամ թատրոնի հետ, երևի կհասկանայի ու կանցնեի առաջ, բայց տիկինը գոնե ի պաշտոնե այսօր նախարարի աթոռն է զբաղեցնում…

Սոս Սարգսյանը մի առիթով ասել է. «Համազգային պետական թատրոնի անցած ճանապարհը շատ դժվարին է եղել: Թատրոնի ուժը նրա պահպանողականության մեջ է»:

Սա էլ, ի դ դեպ՝

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Թատրոնի հիմնադրման, ճանաչման և զարգացման գործում մեծ ավանդ ունեն Մայիս Կարագյոզյանը, Շահում Ղազարյանը, Հրաչյա Գասպարյանը, Կարեն Ջանիբեկյանը, Գալյա Նովենցը, Դավիթ Հակոբյանը, Կարինե Ջանջուղազյանը և ուրիշներ:

Մեծերի գործն այսօր շարունակում են երիտասարդ ու տաղանդավոր մարդիկ՝ Արման Նավասարդյան, Նարինե Գրիգորյան, Տաթև Ղազարյան, Ստյոպա Ղամբարյան և ուրիշներ»:

1in.am

(Visited 107 times, 1 visits today)