Անկախ ներքաղաքական իրավիճակից՝ կան բազում ազգային և պետական նշանակության հարցեր, որտեղ համադրված աշխատանքի հրամայական կա

Լավ է, որ Արարատ Միրզոյանն արձագանքեց իմ առաջակությանը և Ռուսաստանի Դաշնային Խորհրդի լիագումար նիստին խոսեց Սումգայիթի ջարդերի մասին:

Վատ է, որ չխոսեց նաև ադրբեջանական պրոպագանդայի մասին Խոջալուի դեպքերի առնչությամբ:

Լավ է, որ քննադատեց հակահայկական ակցիաների մասին անդրադարձը Ռուսաստանում:

Վատ է, որ հայկական լոբբիստական ներուժը չօգտագործվեց ռուսական քաղաքական և մեդիադաշտերում համարժեք պատասխան տալու համար:

Լավ է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին խոսելիս ընդգծվեց ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

Վատ է, որ Հայաստանի նոր ղեկավարության բարձրաստիճան պաշտոնյան հերթական անգամ խուսափեց հնչեցնելուց այն միտքը, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Ասածս ի՞նչ է: Անկախ ներքաղաքական իրավիճակից՝ կան բազում ազգային և պետական նշանակության հարցեր, որտեղ համադրված աշխատանքի հրամայական կա:

blognews.am

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

(Visited 67 times, 2 visits today)