Զարիֆը վերադարձել է աշխատանքի ու մասնակցել Փաշինյանի դիմավորման արարողությանը

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, ում հրաժարականը նախագահ Հասան Ռոուհանին մերժել էր, վերադարձել է իր բնականոն աշխատանքին և Թեհրանում մասնակցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմավորման արարողությանը:

Այս փաստը չի վրիպել նաև միջազգային լրատվամիջոցների ուշադրությունից, որոնք գրում են, որ նախագահ Ռոուհանիի կողմից հրաժարականը մերժելու մասին նամակը ստանալուց հետո Զարիֆը կրկին անցել է պարտականությունների կատարմանը։

Փետրվարի 26-ին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հրաժարական էր տվել: Սակայն Իրանի նախագահ Հասան Ռոուհանին նամակ Էր ուղարկել նրան՝ հրաժարվելով ընդունել հրաժարականը՝ դա աննպատակահարմար համարելով երկրի շահերի համար:

Փետրվարի 27-ին արդեն Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Իրան: Վարչապետն Իրանում է երկօրյա պաշտոնական այցով: Թեհրանում այցի շրջանակում վարչապետն արդեն հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ: Ի պատիվ ՀՀ վարչապետի՝ Իրանի նախագահի անունից կտրվի պաշտոնական ճաշ: Այնուհետև կառավարության ղեկավարը հանդիպում կունենա ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:

1in.am

(Visited 65 times, 1 visits today)