Չարենցավանում գիշերային ակումբի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել այցելուների եւ ակումբի աշխատակիցների միջեւ

Փետրվարի 27-ին, ժամը 21.55-ին, ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի կայարանի մերձակա գիշերային ակումբի մոտ վիճաբանություն է:

Մեկնած օպերատիվ խումբը Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցում գործող գիշերային ակումբի մոտից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկել 1984 թ. ծնված Իշխան Մ.-ին, 1985 թ. ծնված Սասուն Ա.-ին, 1982 թ. ծնված Էդգար Խ.-ին եւ 1995 թ. ծնված Աբրահամ Ա.-ին:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ փետրվարի 27-ին, ժամը 21.50-ի սահմաններում, ակումբի հաճախորդներ Իշխան Մ.-ի, Սասուն Ա.-ի եւ Էդգար Խ.-ի կողմից անվայել պահվածք դրսեւորելու պատճառով նրանց եւ ակումբի աշխատակիցներ Աբրահամ Ա.-ի եւ 2001 թ. ծնված Աշոտ Զ.-ի միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել:

Կատարվում է քննություն:

news.am

(Visited 92 times, 1 visits today)