Ինչքան կարելի ա ձեզ բացատրել, մարդը պետք ա ուղեղ ունենա. Ծառուկյանը բարկացավ լրագրողների վրա

Բարգավաճ Հայաստան կուսակցությունն այսօր կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ հարգեց Մարտի մեկի զոհերի հիշատակը՝ ծաղիկներ դնելով Մյասնիկյանի արձանի մոտ:

Գագիկ Ծառուկյանը զայրացավ լրագրողների հարցերից: Հարց ուղղվեց այն մասին, թե իրեն հարցաքննե՞լ են Մարտի մեկի գործի շրջանակում որպես վկա.

«Աղջիկ ջան, ի՞նչ վկա, լավ, դու անհարմար չես զգո՞ւմ, ինչքան կարելի ա ձեզ բացատրել, ասել, որ դրա հետ Ծառուկյանը կապ չի ունեցել, չի կարա ունենա: Անհարմար ա, չէ՞: Կամ դուք ձեզ դնում եք չհասկացողի տեղ, հարյուր անգամ բացատրում, ասում եմ՝ նորից ձևի համար հարցնում եք: Անհարմար ա, մարդը մի քիչ պետք ա գիտակցի: Ինչի՞ պտի ինձ հարցաքննեն, ուրեմն էդքան բանակ, ՄՎԴ, ամեն ինչը կանգնած, Ծառուկյանը… Անհարմար ա, ես ձեր տեղը ամաչում եմ, մարդը պետք ա ուղեղ ունենա, հասկանա՝ Ծառուկյանը մաքուր ա, բյուրեղյա, էդ ձեր շանտաժները, ոչ մի բան չի կարա Ծառուկյանի վրա ազդի», վրդովված պատասխանեց Ծառուկյանը:

Հարցին, որ 2008 թվականին ԲՀԿ-ն կոալիցիաի մեջ էր, պատասխանատվություն զգո՞ւմ է այդ օրվա համար, Գագիկ Ծառուկյանը նման պատասխան տվեց. «Բայց ի՞նչ պատասխանատվություն, եղբայր, մեր ձեռն ինչ կար, որ մենք ինչ զգայինք»:

lragir.am

(Visited 86 times, 1 visits today)