ՍԱՇԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ․ ՆՐԱՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է 4-8 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեցին Ազգային անվտանգության ծառայությունից: Մեղադրանքն առաջադրված է ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով՝ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նշենք, որ գործը դատարան հասնելու և մեղադրական դատավճռի դեպքում Ալեքսանդր Սարգսյանին սպառնում է 4-8 տարվա ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա՝ համաձայն՝ Քրեական օրենսգրքի հիշյալ հոդվածի: ԱԱԾ-ի պատասխանում կա նաև հետաքրքիր մի հատված. «Քննության ընթացքում, 2019թ. հունվար ամսին, Ալեքսանդր Սարգսյանն իր կամքով պետությանը նվիրաբերել է 19.600.000 ԱՄՆ դոլար գումար՝ Հայրենիքի համար սպառազինություն ձեռք բերելու նպատակով»:

hraparak.am

(Visited 82 times, 1 visits today)