2019 թվականի մարտ ամսվա աստղագուշակը (սեր, փող, կարիերա, առողջություն)

EnterTrain-ը ներկայացնում է մարտ ամսվա ընդհանուր աստղագուշակը, ինչպես նաև կենդանակերպի բոլոր նշանների համար մարտ ամսվա առանձին կանխատեսումները։

2019 թվականի մարտ ամիսը կյանքի բոլոր ոլորտներում մեզ անակնկալներ է մատուցելու։ Ցավոք, դրանք ոչ բոլորն են հաճելի լինելու։ Գարնան սկզբին փող ստանալու հետ կապված խնդիրներ են հնարավոր, բայց դրանք բոլորը լուծելի են։ Եթե 2019-ի մարտին ընկնեք խոշոր կապիտալի հետևից, ապա հնարավոր է, որ կորցնեք ամեն ինչ, ինչ կուտակել էիք։

Ինչ վերաբերում է ռոմանտիկային, ապա պետք է ավելի նուրբ և քնքույշ լինել ընտրյալի նկատմամբ։ Միությունը պահպանելու համար պետք է զսպեք խանդը, բարկությունն ու վիրավորանքները։

Լավ մտածեք առողջության մասին։ Չմտածեք խիստ դիետաների մասին, եթե չեք ցանկանում աղեստամոքսային խնդիրներ ձեռք բերել։ Զբաղվեք շնչառական գիմնաստիկայով, յոգայով և ֆիթնեսով։

Խոյ

Խանդել և տառապել, տառապել և խանդել. այս ամենի միջով կանցնեն խոյերը, եթե չզսպեն իրենց զգացմունքները։ Աշխատեք քիչ կասկածել և շատ վստահել ձեր ընտրյալին։ Խոյերն իսկապես երջանիկ են լինելու իրենց երկրորդ կեսի և երեխաների հետ։ Կոլեկտիվում խուսափեք ֆլիրտից՝ կոլեգաների և ղեկավարի հետ հարաբերությունները չփչացնելու համար։

2019-ի մարտին լավ կլինի կողքից եկամուտի ևս մի աղբյուր գտնեք։ Գործունյա Խոյերը սրա հետ կապված խնդիրներ սովորաբար չեն ունենում։ Հնարավորություն կա արտասահման մեկնելու աշխատանքի։ Միայն թե մի շտապեք ավելին ծախսել, քան վաստակում եք։

Հոգ տարեք առողջության մասին, այլապես կհիշեք ոչ միայն հին հիվանդությունների մասին, այլև նորերը գլուխ կբարձրացնեն։

Ցուլ

2019 թվականի մարտի աստղագուշակը Ցուլերին լարված և կոնֆլիկտային ամիս է խոստանում։ Դուք այնքան լարված և ջղային կլինեք, որ ինքներդ էլ չեք հասկանա, թե ինչպես կորցրեցիք ընկերներին և բաժանվեցիք սիրելիից։ Ցուլն ընտանեկան նշան է, ինի արդյունքում ողջամտությունը կհաղթի և դուք կպահպանեք ջերմ հարաբերությունները ձեր մտերիմների հետ։

Աշխատավայրում ևս խնդիրներ կարող են ծագել, սակայն ցանկության դեպքում դրանք նույնպես հեշտությամբ կհաղթահարվեն։

Գործնական ճամփորդության մեկնելիս զգույշ եղեք, հնարավոր են գողություններ և խաբեություններ։

Մարտին հնարավոր են հանդիպումներ այնպիսի մարդկանց հետ, որոնց Ցուլի կյանքում անջնջելի հետք կթողնեն։ Նրանց հետ ոչ միայն շփումները հետաքրքիր կլինեն, այլև կարելի է համատեղ գործ ձեռնարկել։

Մարտին, ցանկության դեպքում, Ցուլը կարող է հրաժարվել ծխելուց և ալկոհոլից, փոխարենը նա կարող է զբաղվել սպորտով։

Երկվորյակ

2019 թվականի մարտ ամսվա աստղագուշակը խորհուրդ է տալիս Երկվորյակներին ավելի շատ ժամանակ հատկացնել ընտանիքին և կենցաղին։

Երկվորյակը պետք է ինչ–որ օրիգինալ միջոց մտածի սիրելիի հետ հարաբերությունները պահպանելու համար. միգուցե ռոմանտիկ ընթրիք, կամ քաղաքից դուրս պիկնիկ։ Մարտ ամսին սակայն խորհուրդ չի տրվում միայն ռոմանտիկայով տարվել, չէ որ երբեմն նաև աշխատել է պետք, հատկապես, որ ձեզ աշխատավարձի և պաշտոնի բարձրացում է սպասվում։

Դուք հնարավոր է հանդիպեք ինչ որ մեկին, որը բիզնեսի ոլորտում զարգացման նոր ուղիներ ձեզ կհուշի։ Իսկ եթե հեռու եք կոմերցիոն կառույցներից, ժամանակն է մտածելու այդ ուղղությամբ։

Խեցգետին

2019 թվականի մարտին Խեցգետինը էներգետիկ վերելք կապրի, ինչը նրան ուժ և ոգեշնչում կտա, և իհարկե՝ նոր հաղթանակներ։ Խնդիրները հետևում են մնացել, առողջությունը ամուր է, իսկ ձեր առջև նոր և եկամտաբեր նախագիծ է։ Ընկերների հարցում էլ ամեն ինչ կարգին է։

2019-ի մարտը Խեցգետնին խոշոր պարգևավճար է խոստանում և ղեկավարության կողմից գովասանքի խոսքեր։ Սիրային ճակատում ամեն ինչ հրաշալի է, որը երկու բառով կարելի է բնութագրել. երջանիկ և սիրված։

2019 թվականի մարտը կին–Խեցգետնին սպասված հղիություն է կանխատեսում։ Սակայն պետք չէ երջանկութունից կորցնել գլուխը, պահպանեք ձեր առողջությունը և չմրսեք։ Հագնվեք եղանակին համապատասխան, որպեսզի առողջ լինեք։

Առյուծ

2019-ի մարտին Առյուծը զվարճանքների, ուրախ երեկոների և զանգվածային միջոցառումների մեջ է լինելու։ Այս ամենը իր պտուղներն է բերելու՝ նոր ծանոթություններ և հետաքրքիր մարդիկ։ Ոմանց հետ կընկերանանք, ինչ–որ մեկին էլ անկեղծորեն կսիրահարվեք։

2019-ի մարտին կսրվեն հարաբերությունները մտերիմների հետ։ Դուք լրիվ բաց եք թողել ընտանիքն ու տունը, ինչի պատճառով բարեկամները նեղանալու են ձեզանից։ Փորձեք հարթել ամեն բան խաղաղ և հանգիստ, հակառակ դեպքում սկանդալը կարող է երկար ձգվել։ Մարտին կարևոր է Առյուծի համար ընտանիքը պահպանելը, այլ ոչ թե ընկերների հետ դրսում ժամանակ անցկացնելը։

Ֆինանսական խնդիրներ չեն ծագի, եթե Առյուծը անիմաստ ծախսեր չանի։ Առողջությունից բողոքելու առիթ չի լինելու, իսկ ատամներով կարելի է և պետք է զբաղվել։

Կույս

2019 թվականի մարտի աստղագուշակը կույսին մեծ փոփոխություններ է խոստանում կյանքի բոլոր ոլորտներում։ Նախաձեռնող Կույսը գործի է դնելու կոլեկտիվում բոլորին։ Ցավոք տան անդամները դժվար ըմբռնումով մոտենան ձեր աշխատանքային խիտ գրաֆիկին և չափազանց զբաղվածությանը։ Բայց երբ ամսվա վերջին ստանաք ձեր պարգևավճարները, ամեն բան իր տեղը կընկնի և նրանց սիրտը կրկին կջերմանա։

Մարտին Կույսերը պետք է ուշադիր լինեն երիկամների և միզուղիների նկատմամբ։ Իսկ կին–Կույսերին խորհուրդ է տրվում գինեկոլոգի դիմել՝ լուրջ հիվանդությունները բացառելու համար։

Կշեռք

Կշեռքներին մարտին խիստ կուրախացնի կենցաղը։ Դուք ոչ միայն կարող եք ավարտել հնգամյա վերանորոգումը, այլև նոր բնակարան գնել։ Կշեռքներն այնպես են սիրում փոխել ամեն բան, որ ոչ մի ֆինանսական դժվարություն նրանց չի վախեցնի։

Աշխատավայրում թեթև խնդիրներ կարող են ծագել, որոնք հարթելու համար դիվանագիտական մոտեցում պետք է ցուցաբերեք և լավատեսություն։ Իսկ նրանք, ովքեր ղեկավար պաշտոններ են զբաղեցնում, մարտին պետք է լսեն իրենց աշխատողներին։ Փողային հարցերը լուծելու համար կարելի է օգնության դիմել ազդեցիկ ընկերներին։

Մարտի աստղագուշակը անսպասելի եկամուտ է խոստանում ամսվա կեսերին։ Ինչ վերաբերում է առողջությանը, լավ կլինի ուշադրություն դարձնեք ձեր հոգեկան վիճակին։

Կարիճ

2019 թվականի մարտին Կարիճի մոտ ամեն բան թողնելու և կողքի քաշվելու ցանկություն է առաջանալու։ Նա արդեն մոռացել է, թե երբ է լիարժեք հանգստացել և ճամփորդել։ Նման հնարավորության դեպքում ոչ միայն կարելի է մեկուսանալ, այլև անջատել հեռախոսը՝ լիարժեք հանգստի համար։ Փոքր արձակուրդից հետո աստղերը խորհուրդ են տալիս կրկին գործի անցնել։ Չէ որ ձեզ պարգևավճար է սպասվում, իսկ ծախսել այն կարելի է սիրելիի վրա։

Կարիճին մարտին համագործակցության մի շարք շահավետ առաջարկներ են սպասվում։ Սակայն դուք կնախընտրեք անկախ բիզնեսմեն լինել, բացելով ձեր սեփական գործը։ Չամուսնացածներին սիրո մեջ հաջողություն է սպասվում։ Կարիճը կծանոթանա այն մարդու հետ, որը լրիվ համապատասխանում է իր երազներին։

Կարիճին խորհուրդ է տրվում սպորտով զբաղվել և հետևել կազմվածքին։

Աղեղնավոր

2019 թվականի մարտի աստղագուշակը Աղեղնավորին իր բոլոր նախագծերի և գաղափարների իրականացում է անպատեսում, որոնց վաղուց են նրա գլխում պտտվոմ։ Դուք ոչ միայն կավարտեք հին գործերը, այլև ակտիվորեն նոր նախագծերով կզբաղվեք։ Կարիերայի աճ չի սպասվում, սակայն նոր ծանոթությունները հետագայում կբերեն ֆինանսական հաջողությունների։

Մարտի ընթացքում չեն բացառվում ֆինանսական խնդիրները, սակայն սա առիթ չէ վարկ կամ պարտք վերցնելու։ Իրավիճակը շատ արագ կհարթվի, եթե Աղեղնավորը ավելի տնտեսող լինի։

Մարտ ամիսըԿարիճին ճակատագրական հանդիպում է խոստանում, որը փոխադարձ սեր և լուրջ հարաբերություններ կնվիրի։

Ինչ վերաբերում է առողջությանը՝ իրենց հիշեցնել կտան հին հիվանդությունները, որոնց Կարիճը հաճախ ուշադրություն չի դարձնում։

Այծեղջյուր

Աղծեղջյուրին լարված մարտ է սպասվում թե գործնական, թե անձնական տիրույթում։ Եթե թուլանաք և ծուլանաք, ապա կզրկվեք աշխատանքից։

Մարտին այծեղջյուրին խորհուրդ է տրվում ուշադրություն հատկացնել տնային, ֆինանսական գործերին և կենցաղին։

Մարտին Այծեղջյուրին խորհուրդ է տրվում վերանայել բոլոր հարաբերությունները։ Եթե ինչ–որ մեկի հետ չկան ընդհանուր հետաքրքրություններ, ապա կարելի է առանց զղջալու բաժանվել։ Դե իսկ մտերիմների հետ, ընդհակառակը, պետք է ավելի մտերմնալ և անկեղծանալ։

Ամսվա վերջին Այծեղջյուրները հնարավոր է հանդիպեն սիրելի մարդուն,իսկ մոտ ապագայում նույնիսկ կարող է որոշեն օրինականացնել հարաբերությունները։

Ջրհոս

Նույնիսկ խիստ տնտեսումը մարտին չի օգնի Ջրհոսին դուրս գալ պարտքերից և ֆինանսական խնդիրների միջից։ Պետք է մտածված ծախսեք ձեր փողերը, այլ չգնեք ինչ տեսնեք և ինչ պատահի։

Սիրո հարցում ամեն բան այնքան էլ հաջող չէ։ Թվում է թե երկրպագուները դռան առջև շարված են, բայց իսկական զգացմունքներ ոչ մեկի նկատմամբ չեք տածում։ Հանդիպել արժանի և հուսալի կյանքի ուղեկցի. ահա սա է Ջրհոսի մարտ ամսվա ամենամեծ երազանքը։ Բայց սա այնքան էլ հեշտ չէ, քանի որ ինքներդ էլ պետք է ներսից փոխվեք։
Այ իսկ նրանց, ովքեր ընտանիք ունեն, իդեալական հարաբերություններ են սպասվում մատ ամսին ամուսնու, երեխաների և նույնիսկ բարեկամների հետ։ Իր ժամանակը ընտանիքին նվիրելով՝ Ջրհոսը կրկին կհասկանա, թե ինչն է իր համար ամենակարևորը։

Առողջությունը կախված է այն բանից, թե ինչպես է սնվում Ջրհոսը, որքան է քնում և հանգստանում։ Մարտին ձեզ հեմոգլոբինը բարձրացնելու համար վիտամիններ պետք կլինի ընդունել։

Ձկներ

2019-ի մարտին Ձկները կորոշեն իմի բերել աշխատանքի արդյունքները, սակայն, ցավոք, զգալի արդյունքներ չեն տեսնի։ Պարզվում է, հին սխալները խանգարել են ձեզ ի կատար ածել այն ամենը, ինչը շահույթ և հաջողություն կբերեր։ Կոլեգաների և ղեկավարի հետ հնարավոր է կոնֆլիկներ ունենաք մարտին։ Ցույց տվեք ձեր վարպետությունը, ավելի պատասխանատու դարձեք և մի ուշացեք աշխատանքից։ Դե իսկ աշխատակիցների հետ էլ ավելի սիրալիր եղեք։

Փողի հետ կապված հարցերն ինքնուրույն եք լուծելու։ Միայն տնտեսումն ու խոշոր գնումների բացառումը կօգնեն պահպանել ֆինանսական կայունությունը։

2019 թվականի մարտը ներդաշնակություն և երջանկություն է խոստանում այն ձկներին, որոնք ընտանիք ունեն։ Ամուսնու հետ հարաբերությունները ոչ միայն ամուր, այլև վստահելի կլինեն։ Նշանակում է ոչ կասկածներ, ոչ դավաճանություններ չեն սպավում։ Միայնակ ձկները հնարավորություն ունեն հանդիպելու իրենց կյանքի «միակին»։ Սերը ձեր կողքով չի անցնի, եթե շատ շփվեք։

Հետևեք ձեր ճնշմանը։ Եթե ճնշման տատանումներ նկատեք, անպայման դիմեք մասնագետի։

entertrain.1in.am

(Visited 310 times, 1 visits today)