Բաքուն պատասխանել է ԱԱԾ-ը պետի՝ Արթուր Վանեցյանի հայտարարությանը.մանրամասներ

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլլաևան հայտարարել է, որ Ադրբեջանը կդիմի միջազգային կառույցներին, այդ թվում՝ ՄԱԿ-ին և ԵԱՀԿ-ին:

«Արթուր Վանեցյանի հայտարարությունը վկայում է տարածքների օկուպացմանն անմիջական մասնակցության մասին»,- Twitter-ի իր էջում գրել է Աբդուլլաևան:

Նա նշել է, որ Հայաստանն է պատասխանատվություն կրում նման «սադրիչ հայտարարությունների հնարավոր բացասական հետևանքների համար»:

Հիշեցնենք` ԱԱԾ տնօրենը Ստեփանակերտում հայտարարել էր. «Ոչ մի թիզ հող հետ հանձնելու նպատակ չունենք, և մեր հողերում պետք է բնակվեն մեր հայրենակիցները և շենացնեն մեր երկիրը»:

arm-life.ru

(Visited 170 times, 1 visits today)