Ինչո՞ւ է այրվել Կետրոնական ավտոկայանի տնօրենի մեքենան. վարկած

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ մարտի 2-ի գիշերը՝ ժամը 2:30-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանում անհայտ հանգամանքներում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա է այրվել, որը պատկանում է Կետրոնական ավտոկայանի տնօրեն Ռոման Համբարձումյանին:

Ավտոկայանը պատկանում է Ֆառին և Բոգոյին: Մինչ հեղափոխությունը ավտոկայանի տնօրենը եղել է «Ֆառ» մականունով հայտնի Արթուր Սարգսյանի որդին: Այժմ տնօրենը Ռոման Համբարձումյանն է:  Ավելի վաղ Armdaily.am-ը անդրադարձել էր, որ նախարար Հակոբ Արշակյանի՝ ավտոկայան կատարած այցից հետո ավտոկայանը տիրություն անող քրեական հեղինակություն Բոգոյի հորդորով երկու տղամարդու էին ծեծի ենթարկում իրենց «լավ չպահելու» համար։  Վերջին շրջանում Ռոման Համբարձումյանը  ակտիվ պայքար է սկսել ավտոկայանում հին բարքերի դեմ: Մեզ զանգահարած քաղաքացին չբացառեց, որ ավտոմեքենայի այրումը կապ ունի տնօրենի աշխատանքային գործունեության հետ:

armdaily.am

 

(Visited 111 times, 1 visits today)