«Նիկոլենց փոխանցեք, որ տենց լավ չի, թող միանգամից ապրիլի 24-ը տոն հայտարարեն, մեկ ա, ԱԺ-ում 130 ձայնով անցկացնելու են». Նարեկ Սամսոնյան

Նիկոլենց փոխանցեք, որ տենց լավ չի, թող միանգամից ապրիլի 24-ը տոն հայտարարեն. մեկ ա, ԱԺ-ում 130 ձայնով անցկացնելու են: Էս պարագայում իրանց սրտով մի քանի թիրախ կխոցեն: Մանրամասնեմ.

1. Ապրիլի 24-ն ավելի հիմնավոր կերպով օրակարգից դուրս կգա որպես ցեղասպանության զոհերի հիշատակի հարգման օր: Սրանով կնպաստեն «ժողովուրդներին խաղաղության պատրաստելու» ծրագրի իրականացմանը: Վստահ եմ՝ Սորոսը սրա համար մի քանի տասնյակ հազարով կավելացնի ԵՊՀ-ի ջահելների փողը, ու իրանք մեկից մեկ վիզ կդնեն դրա համար:
2. Դրանով կապացուցեն, որ իրենց արածը ոչ միայն Արցախյան հերոսամարտին ծալած ունի, այլև ավելի կարևոր ա, քան ցեղասպանության զոհերի հիշատակն ու, առհասարակ, ցեղասպանության միջազգային ճանաչումը:

3. Ապրիլի 24-ը տոն դարձնելու դեպքում Նիկոլը կարա հենց Ծիծեռնակաբերդում տոնի հուշահամալիր դնի (Ալեքսանյանի ջանը սաղ), ու արդեն 5-7 հազարանոց մարտի 1-ի երթը կդառնա բազմահազարանոց երթ: Ժողովուրդն ավանդույթի ուժով ծաղիկները ձեռքին կգնա Ծիծեռնակաբերդ:

blognews.am

 

(Visited 264 times, 1 visits today)