Սաշիկ Սարգսյանի խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին

Առանձնապես խոշոր չափերի խարդախության համար մեղադրվող ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ին հայտնեցին ԱԱԾ մամուլի ծառայությունից։

Այստեղից փախանցեցին նաև՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող գործով Ալեքսանդր Սարգսյանին նախաքննության ընթացքում  մեղադրանք է առաջադրվել ՔՕ  178 հոդվածի 3-րդ մասի 1 կետով, այն է՝ խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով: Նախաքննությունը շարունակվում է։

Հիշեցնենք՝ երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանին: Այլ մանրամասներ չեն հայտնում և դեռևս գաղտնի է պահվում, թե ինչ խարդախության հետ է առնչվում:

lurer.com

(Visited 67 times, 1 visits today)