Նատալիա Օրեյրոն երևանյան համերգին կներկայանա տարբեր կերպարներով

«Վայրի հրեշտակը» սիրված հեռուստանովելից հանրությանը հայտնի դարձած ուրուգվայցի դերասանուհի, երգչուհի Նատալիա Օրեյրոն երևանյան մենահամերգին վեց անգամ փոխելու է հագուստը: Նա ներկայանալու է գալակտիկայի թագուհու կերպարով, ով կորցնում է այն և նորը փնտրում:

Ըստ բեմադրության` Օրեյրոն իր տիեզերանավով մոտենում է Երկիր մոլորակին ու սիրահարվում այն գեղեցկությանը, որ տեսնում է այնտեղ:

Հայաստանում երգչուհու մենահամերգը տեղի կունենա ապրիլի 7-ին` Մայրության և գեղեցկության տոնին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

«Լինելով ուրուգվայցի՝ մանկուց երազել եմ ծանոթանալ Հայաստանին: Կարծում եմ՝ միասին կուրախանանք և լավ ժամանակ կանցկացնենք: Մեծ անհամբերությամբ եմ սպասում հայ հանդիսատեսի հետ ծանոթությանը նշել է Օրեյրոն:

CANNES, FRANCE — MAY 22: Natalia Oreiro attends the ‘Killing Them Softly’ Premiere during 65th Annual Cannes Film Festival at Palais des Festivals on May 22, 2012 in Cannes, France. (Photo by Pascal Le Segretain/Getty Images)

Երգչուհին հայաստանյան բեմում կլինի իր երաժիշտների ու պարողների հետ: Բեմում տեղադրված էկրաններին կցուցադրվեն հատուկ այդ շոուի համար ստեղծված տեսապատկերներ: Կներկայացվեն երգեր Օրեյրոյի երեք սկավառակներից: Հնչելու են Cambio dolor, Me muero de amor, Rio de la Plata, Tu veneno, Que digan lo que quieran, Gitano Corazón, Estamos todos solos, Valor, United by love և այլ գործեր:

1in.am

 

(Visited 37 times, 1 visits today)