ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՅՈՒԹԵՐ ԵՆ ՆԱԽԱՊԱՏԱՍՏՎՈՒՄ ՍՊԻՏԱԿԱԳԼՈՒԽ ԱՆԳՂ ՈՐՍԱԼՈՒ ԴԵՊՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ոստիկանությունում նյութեր են նախապատաստվում սպիտակագլուխ անգղ որսալու դեպքի վերաբերյալ: «Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողներն ուսումնասիրել են հրապարակումը և ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները տեղի ունեցածը պարզելու ու լուսանկարում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ: Բացատրական աշխատանքի արդյունքում նկարում պատկերված քաղաքացին և ևս մեկ անձ ներկայացել են ոստիկանություն, տվել բացատրություն: Դեպքի հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր»,- իր էջում տեղեկացրել է ոստիկանության լրատվականի պետ Էդգար Ջանոյանը:

hraparak.am

(Visited 101 times, 1 visits today)