« «Օտար ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարի հեղինակ- վարող Ռաֆայել Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Մի բան ասեմ: Ժամանակն ա հասկանալ, որ հակահեղափոխությունը դա քննադատելն ու սխալների վրա ուշադրություն հրավիրելը չէ: Նրանցից, ովքեր քննադատում են այսօր վտանգ չկա: Վտանգը անհաջող, ոչ պրոֆեսիոնալ, տգետ, ինքնասիրահարված ու դատարկ պաշտոնյաների մեջ ա: Կյանքում փող չտեսած ու մեկ էլ հանկարծ փողի աղբյուր հայտնաբերածների մեջ ա վտանգը։
Իրենց առաջնորդին լկտիաբար խաբող ու «պոդստավկա» անող գյադեքի մեջ ա: Հակահեղափոխությունը նրանք են: Ու նրանց դեմ ա պետք պայքարել առաջին հերթին, որովհետև խնդիրները նրանք են բերելու բոլորիս գլխին: Լավ մնացեք»:
hraparak.am
(Visited 80 times, 1 visits today)