Ինչու են Չայխոնայում գորգեր փռել․ մանրամասներ

Երեկվանից ֆեյսբուքն իրար է խառնվել «Չայխոնա» ռեստորանի դիմաց փռված գորգերի պատճառով։

Որոշները նշում են, որ դրանք փռված են, որպեսզի մեքենաները կողքը կայանեն, որոշների կարծիքով՝ դրանք մարդկանց համար են, որպեսզի մեքենայից դուրս գալուց միանգամից ոտքը գորգին դնեն։ Շատերն էլ հիասթափված են. Հայաստանում գորգի նկատմամբ ընկալումը արվեստւն հավասար է և այդպիսի գորգերը գետնին փռելը վիրավորական է։ գետնի համար կան հատուկ ուղեգորգեր։ Առավոտվանից փորձում էինք հենց ռեստորանից պարզաբանում ստանալ, սակայն հեռախոսավարուհին մեզ ասաց, որ մենեջերը տեղում չէ և ինքն էլ իրավասու չէ պատասխանել հարցերին։ Նա վերցրեց հեռախոսահամարը և վստահեցրեց, որ մենեջերը կկապվի մեզ հետ, սակայն մինչ այս պահը ռեստորանից զանգ չենք ստացել։ «Չայխոնա» ռեստորանի տնօրինությանը մոտ կանգնած աղբյուրն Armdaily.am-ին տեղեկացրեց, որ ռեստորանի տարեդարձի կապակցությամբ են գորգերը փռել, որից հետո գորգերը կհավաքեն։ Նրանք նաև հավելեցին, որ տնօրինությունը չէր սպասում, որ այդպիսի արձագանք կստանան այդ գորգերը, քանի որ դա արել են ոչ թե մեքենաների, այլ՝ մարդկանց համար։ Նրանք ցանկացել են ինչ-որ նորություն անել և ուշադրություն հրավիրել, ինչը, փաստորեն, ստացվել է նրանց մոտ։

(Visited 160 times, 1 visits today)