Հախվերդյանի ասածը վարչապետի՝ Արցախի հարցում, ընտրած քաղաքականության շարունակությունն է . Անդրանիկ Նիկողոսյան

մարդասիրական հիմնադրամ՛՛-ի գլխավոր տնօրեն՝ Անդրանիկ Նիկողոսյանը:

-Պարոն Նիկողոսյան, այսօր ֆեյսբուքի ողջ հայկական տիրութը քննարկում ու քննադատում է երգահան Ռուբեն Հախվերդյանի հարցազրույցը, որտեղ նա հայտարարել է, թե ղարբաղցիները թուրք են, և թող հավաքեն իրենց մուղամներն ու հայդա Հայաստանից: Ի՞նչ կարծիքի եք՝ ինչու՞ է նման բան ասել , որտեղի՞ց է դա սկիզբ առնում և ու՞ր է տանում:

-Այո, լսել եմ ու հազարավոր իսկական հայերի պես ես ևս վրդովված եմ: Հիմա մի պարզ ճշմարտություն կասեմ. Հախվերդյանի պես մտածող մարդիկ միշտ էլ եղել են, բոլոր ժամանակներում: Հայաստանում ապրող ցանկացած ղարաբաղցի, այսպես թե այնպես, զգացել է այդ բացասական , ՛՛ջոկողական՛՛ վերաբերմունքն իր նկատմաբ: Գուցե դա պայմանավորված է եղել իշխող ղեկավարության որտեղացի լինելուց՝ չգիտեմ, չեմ կարող ասել, բայց այն, որ այս մոտեցումը միշտ էլ եղել է՝ դա հաստատ է:

ՈՒրիշ բան է, որ հիմա շատերն են սկսել դա բարձրաձայն արտահայտել, և դա շատ վտանգավոր, ազգակործան իրականության սկիզբ է:

-Բայց ինչո՞ւ են հիմա շատացել հախվերդյանները:

-Կարծում եմ պատճառը ՀՀ Վարչապետի հայտարարությունն էր այն մասին, թե ինքը արցախցիների մանդատը չի ստացել, ուստի չի կարող նրանց անունից բանակցել: Այդ միտքը հաստատեց նաև ՀՀ Արտգործնախարարը՝ Հ1 հեռուստաընկերությանը տված իր հարցազրուցում: Շատերը նկատեցին, որ Արտգործնախարարի արտահայտած մտքերից լրագրողները կարկամել էին. զգացվում էր, թե որքան հարցեր ունեին այդ առթիվ տալու, բայց դե…. Ասածս այն է, որ եթե պետական մակարդակով Վարչապետը նման միտք է արտահայտում, բնական է, որ պնակալեզ հախվերդյաններն էլ պիտի այսպես արտահայտվեն: Ստացվում է, որ Հախվերդյանի ասածը Վարչապետի՝ Արցախի հարցում, ընտրած քաղաքականության շարունակությունն է, ու եթե այսօր պետական մակարդակով նրա արտահայտած մտքերը քննադատման չենթարկվեն, վաղը այդպիսի հազարավոր հախվերդյաններ կհայտնվեն, ովքեր կմտածեն, թե ղարաբաղցիների մասին վատ արտահայտվելով՝ հաճոյանում են իշխանություններին: Ես իհարկե, չեմ կարծում, որ նման կարծիք ու դիրքորոշում ունեն ՀՀ իշխանությունները, բայց իմ կարծելը քիչ է, կան փաստեր, որոնք սարսափելի են:

-Հիմա, ըստ Ձեզ, ի՞նչ պետք է անեն արցախցիները, եթե ՀՀ Վարչապետը չի պատրաստվում նրանց անունից բանակցել, իսկ Ադրբեջանն էլ չի ուզում բանակցել արցախցիների հետ:

-Հայաստանի իշխանությունները, իրավական հարթության մեջ հիմնավորում են, որ իրավունք չունեն բանակցել Արցախի ժողովրդի անունից. այդ դեպքում՝ հարց . իսկ որպես հա՞յ մարդ: Կարծում եմ աշխարհում չկա մեկ հայ, ով իր վրա պատասխանատվություն չի զգում Արցախի համար: Ստացվում է, որ ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի հարցում իրենց վրա պատասխանատվություն վերցնել, այդ պատճառով էլ իրավաբանորեն հիմնավորում են, թե ինչի համար չեն կարող մասնակցել բանակցություններին:

Իսկ դա նշանակում է, որ Արցախի առաջ շատ վտանգավոր մարտահրավերներ են կանգած, և արցախցիները շատ արագ պետք է կողմնորոշվեն ու իրենց մանդատը տան այն մարդուն, ով Արցախի հարցը աշխարհում և տարբեր բանակցութուններում ներկայացնելու մեծ փորձ ունի:

Ինչ վերաբերում է Հախվերդյանին ու նրա նմաններին, ապա հավատացած եմ, որ Արցախի ժողովուրդը պառակտման չի գնա, և ըմբռնումով կմոտենա Հախվերդյանի ասածներին, մանավանդ, որ առաջին անգամը չէ, երբ նման արտահայտություններ է լսում: Ուստի Հախվերդյանի ասածներին համարժեք պատասխան կտա , և դատելով մարդկանց գրառումներից՝ արդեն տալիս է Հայաստանի ժողովուրդը:

slaq.am

(Visited 75 times, 1 visits today)