Պատերզամը մեզանից մի քայլ հեռվացել է. Սասուն Միքայելյան

Երկրապահը պետք է հզոր լինի, որ կանգնի մեր բանակի կողքին, տեսաք Ապրիլյան պատերազմի ժամանակ ինչ եղավ՝ մեր ու մանուկ դուրս եկան սահման պահելու, այսօր պետք է ավելի կանոնակարգված ձևով կանգնենք բանակի կողքին։ Այս մասին այսօր Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորական միության վարչության նախագահի թեկնածու Սասուն Միքայելյանը։ «Եթե ես ընտրվեմ Երկրապահի նախագահ՝ երկրապահ չեն մնա էն տարեց մարդիկ, որ հիմա անդամ են միությանը, երկրապահը կհամալրվի պարտադիր զինվորական ծառայություն անցած մարդկանցով, ովքեր ժամանակ առ ժամանակ կգնան նախապասրաստման բանակի հետ, որպեսզի մենք միշտ պատրաստ լինենք պատերազմի»,-նշեց նա։ Պատգամավորի դիտարկմամբ՝ Հայաստանի էսօրվա իշխանություններից թշնամին ավելի շատ է վախենում, քանի որ էսօրվա իշխանությունը ժողովրդավար իշխանություն է։ «Այսինքն պատերզամը մեզանից մի քայլ հեռվացել է»,-նշեց նա։
armdaily.am

(Visited 84 times, 1 visits today)