Տո լսի՜ր, վատ հոտ կարող է գալ քեզանից ու քո նմաններից․ Համլետ Ղուշչյանը պատասխանում է նախկին գործընկերոջը

«Ինձ շատ վիրավորեց հատկապես իմ արդեն նախկին գործընկերոջ՝ Տիգրան Հակոբյանի գրածը, նա գրել էր երբ տեսնեք եթերում Համլետ Ղուշչյանին, փոխեք ալիքը, թե չէ կարող է վատ հոտ գալ»,- այս մասին այսօր ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանը։  Պատասխանելով Տիգրան Հակոբյանի գրառմանը՝ Ղուշչյանը հայտարարեց․ «Տո լսի՜ր, վատ հոտ կարող է գալ քեզանից ու քո նմաններից»։  Ղուշչյանի խոսքով, մարդը, ում հետ 30 տարի աշխատել է, մեջքից դանակով հարվածել է․ «Էդ մարդը եղել է պաշտոնյա Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրորք, հիմա էլ էս նոր իշխանությունների ժամանակ, ո՞նց կարող է իրեն էսպես պահել, ես ուղղակի ապշած եմ»։
armdaily.am

(Visited 272 times, 1 visits today)