Իրանի ԱԳ նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը, որը հրաժարական էր տվել, չգիտեր Սիրիայի նախագահ Բաշար Ասադի Թեհրան կատարած այցի մասին: Այս մասին հաղորդել է Իրանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Հասեմին:
Այս այցից անտեղյակությունը, ինչպես ավելի վաղ գրել էին որոշ իրանական լրատվամիջոցներ, իբր կարող էր նախարարի հրաժարականի պատճառ հանդիսանալ: Հասեմին պարզաբանել է, որ Սիրիայի նախագահի այցի արձանագրությունն առանձնահատուկ է եղել և միայն իշխանության որոշ ներկայացուցիչներ են տեղյակ եղել պատվիրակության կազմից, իսկ ԱԳՆ-ն այդ ինֆորմացիային չի տիրապետել մինչև այցի ավարտը:
Ինչպես նշել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, Զարիֆը հրաժարականի մասին որոշումը «ոչ անձնական դրդապատճառներով» է կայացրել: Նա ղեկավարվել է «դիվանագիտական գերատեսչությանը նախկին դիրքերը վերադարձնելու հարցում դրական ազդեցություն ունենալու ցանկությամբ», հավելել է Հասեմին:
Ասադն այցելել է Թեհրան փետրվարի 25-ին: Նույն օրը երեկոյան արտգործնախարարը հայտարարել է իր հրաժարականի մասին: Երկրի նախագահ Հասան Ռոհանին այն չի ընդունել:
1in.am