Ստելա Բոյաջյանը խոստովանել է, որ ԱՄՆ-ի մուտքի արտոնագրեր է կեղծել․ նրան 10 տարվա ազատազրկում է սպառնում

ԱՄՆ քաղաքացի, Big Apple Music Awards Foundation Inc. հիմնադրամի ղեկավար, 48-ամյա Ստելա Բոյաջյանը մեղավոր է ճանաչվել Կովկասից և Կենտրոնական Ասիայից մարդկանց ԱՄՆ տեղափոխելու համար փաստաթղթեր կեղծելու մեջ: Վերջինը խոստովանել է իր մեղքը, գրում է New York Daily News-ը։ Նա տարբեր մարդկանց օգնել է ԱՄՆ տեղափոխվել, որոնց համար մուտքի արտոնագրեր ստացել է՝ նրանց որպես համույթի մասնակիցներ ներկայացնելով։

Դրա համար Բոյաջյանը 2013-2014-ին ներգաղթյալներից շուրջ 10000 դոլար գումար է գանձել։

Ստելա Բոյաջյանը կարող է մինչև տասը տարվա ազատազրկման դատապարտվել, ինչպես նաև նրա նկատմամբ հարյուր հազարավոր դոլարների տուգանք կսահմանվի։ Բոյաջյանին կարող են զրկել նաև ԱՄՆ-ի քաղաքացիությունից։

Նշենք, որ մեղադրանքն առաջադրվել է անցած տարվա փետրվարին։ Բացի Բոյաջյանից, այս հանցանքի համար մեղադրանք է առաջադրվել նաև 31-ամյա Հրաչյա Աթոյանին (Գլենդել, Կալիֆոռնիա) և 42-ամյա Դիանա Գրիգորյանին՝ «Դինա Հակոբովնային» (Հայաստանի Հանրապետություն)։ Նրանք մեղադրվում են մուտքի արտոնագրերի հետ կապված խարդախության և պետությանը խաբելու մեջ։ Բացի այդ, Բոյաջյանը և Գրիգորյանը մեղադրվում են փողերի լվացման, իսկ Բոյաջյանը՝ նաև անձնական տվյալների շորթման մեջ՝ ծանրացուցիչ հանգամանքներով։

1in.am

(Visited 74 times, 1 visits today)