Վարչապետի տիկնոջ «Իմ քայլը» հիմնադրամին 7 ամսում փոխանցվել է շուրջ 1 մլն 700 հզր դոլար

Tert.am-ը գրում է.

ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի « Իմ քայլը» հիմնադրամի գործունեության, Աննա Հակոբյանի այցերի, ստացված գումարի և այլ հարցերի վերաբերյալ Tert.am-ը հարցում էր ուղարկել հիմնադրամին:

Ըստ հարցման պատասխանի՝ հիմնադրամը ստեղծման պահին (հիմնադրամը ստեղծվել է 2018 թվականի հուլիս ամսին) միջոցներ չի ունեցել: Ս.թ. փետրվարի 15-ի դրությամբ (ստեղծման պահից 7 ամսվա ընթացքում) «Իմ քայլը» հիմնադրամին փոխանցվել է 859 մլն 55 հզր դրամ (մոտ 1 մլն 746 հզր դոլար), նվիրատվությունների մի մասը նպատակային նվիրատվություններ են:

Հիմնադրամի հիմնադրման օրվանից Աննա Հակոբյանն այցելել է երկու երկիր:

Հարցին, թե հիմնադրամի հիմնադրման օրվանից մինչև հունվարի 20-ը քանի՞ երկիր է աշխատանքային նպատակով ուղևորվել Աննա Հակոբյանը, հիմնադրամից պատասխանել են.

«Հիմնադրամի հիմնադրման օրվանից մինչև հունվարի 20-ը Աննա Հակոբյանը մեկնել է աշխատանքային երկու ուղևորության՝ 2018 թ. նոյեմբերի 11-13-ը՝ Մոսկվա, 2018 թ. դեկտեմբերի 11-17-ը՝ Շվեյցարիա։ Երկու ուղևորությունների արդյունքում միասին հիմնադրամի գործունեության համար հավաքագրվել է շուրջ 173 միլիոն ՀՀ դրամին համարժեք գումար»։

Հարցին, թե Կառավարության կազմից և ոչ միայն ովքեր են որպես ՀՀ վարչապետի տիկնոջ ուղեկցում Աննա Հակոբյանին արտերկրում, հայտնել են, որ աշխատանքային երկու ուղևորությունների ընթացքում Աննա Հակոբյանին ուղեկցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի երկու աշխատակիցներ. «Մոսկվա կատարած ուղևորության ընթացքում պատվիրակության կազմում եղել է նաև «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը։ Շվեյցարիա կատարած ուղևորությանը, վերը նշված անձանցից բացի, մասնակցել է նաև մամուլի քարտուղար Հասմիկ Հարությունյանը»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

blognews.am

(Visited 65 times, 1 visits today)