«Ժամանակ» թերթը գրում է. «Արարատյան մաքսատան գանձումների համակարգման և հաշվառման բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող Արամ Ազարյանը՝ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի քեռին, արտոնյալի կարգավիճակում է։ Նա արդեն մոտ 8 ամիս է՝ աշխատում է Արարատյան մաքսատանը, սակայն առ այսօր հայտարարագիր չի ներկայացրել։
O
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում ոչ մի կերպ հնարավոր չէ գտնել ԱԱԾ պետի քեռու ունեցվածքի մասին հայտարարագիր, մինչդեռ Հանրային ծառայությունների մասին օրենքը պարտադրում է պաշտոնյային պաշտոնը ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ հայտարարագիր ներկայացնել։ Այս պարագայում ակնհայտ է, որ Վանեցյանի պաշտոնյա քեռին արտոնյալ է և նրան կարելի է շրջանցել օրենքը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
(Visited 119 times, 1 visits today)